«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
== Աշոտ Երկաթի պայքարը արաբական տիրապետության դեմ ==
Սմբատ Ա-ի եղերական մահից հետո, Աշոտ Բ-ն մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, այնուհետև Աշոտ Բ-ն մեկնեց Բյուզանդիա և բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր՝ տրամադրելով նրան օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ նպատակ ունենալով ստեղծել միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը դեռևս Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին և նրա կողմից 915–ին ճանաչվեց Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ Աշոտ Շահումյանը պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձեց նրանց հաշտեցնել: Չնայած Աշոտ Շապուհյանին անցով Վաղարշապատն՝ իր շրջակայքով, բայց Աշոտը չդադարեցրեց պայքարը։ Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը նույնպես դուրս եկան Աշոտ Բ-ի դեմ։ Գարդմանի իշխան Սահակ Սևադան՝ Աշոտ Բ-ի աները նույնպես ապս Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։<ref name=":0">{{Cite web|url=https://gharaxanyan.blogspot.com/2013/01/blog-post_3924.html|title=Բագրատունիներ|date=09.01.2013|publisher=Գայանե Ղարախանյան|accessdate=19.03.2023}}</ref>: Իր փոխարեն Յուսուֆը Հայաստանում ոստիկան է կարգում Նսր անունով մեկին, որին կոչում էին Սբուք: Նսրը գնում է Նախճավան, որտեղ հանդիպում է Սյունյաց իշխան Սմբատի կրտսեր եղբայր Բաբկենին, ավելի ուշ` նաև Սահակին: Նսրը մտավ Դվին` ձերբակալելով նաև Սյունյաց իշխաններին, հալածանքներ սկսեց կաթողիկոսանիստը լքած և Բյուրական ամրոցում ապաստան գտած կաթողիկոսի ու եկեղեցականների նկատմամբ: Կաթողիկոսը հեռանում է Բագարան, որից հետո Նսրի զորքը պաշարում է Բյուրականը: Աշոտ Բ-ի մասին այս շրջանում չի խոսվում, սակայն Դրասխանակերտցին նշում է, որ նա Սևանա կղզում չէր, քանի որ վերջինս այդ ժամանակ կղզում չորս օր ապաստանել էր: 924 թ. Յուսուֆը Նսրին հետ է կանչում և Հայաստան է ուղարկում Բեշիր անունով մեկին: Մազազ գավառով Աշոտ Բ-ի դեմ է շարժվում Բեշիրը՝վրեժխնդիր լինելու Նսրին չհնազանդվելու համար: Այդ ժամանակ Աշոտ Երկաթն ամրացել էր Սևանա կղզու անմատչելի ամրոցում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, բայց մի մառախլապատ օր Աշոտ Բ-ն նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին Աշոտ Բ Երկաթի այդ անակնկալ գործողությունը խուճապի մատնեց արաբական զորքին: Այնուհետև խուճապահար նահանջող թշնամու վրա է հարձակվում Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ է տալիս նրանց: Սևանի փայլուն հաղթանակից հետո Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ, հայկական զորքերը արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը<ref name=":1" />: Այնուհետև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ նույնպես հաղթանակ տարան: Բյուզանդիան ամեն ինչ անում էր, Հայաստանի և Վրաստանի ուժերը արաբների դեմ ուղղելու համար, ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշն կնքեցին նրա հետ:
Համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել,արաբները ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը թագ ուղարկեց Աշոտ Բ-ին՝ ճանաչելով նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա, ճանաչելով նաև Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական բոլոր արքայիկների նկատմամբ: Անիի Բագրատունիները արքայական այս բարձր տիտղոսը կրեցին մինչև թագավորության անկումը<ref name=":0" />: Աշոտ Երկաթի մասին,Ասողիկի վերջին հիշատակությունը, ունի նրա գահակալության շրջանի արդյունքներն ամփոփող բնույթ:Շահնշահ հռչակվելուց հետո Աշոտ Երկաթը «հալածական առնէ զԻսմայէլացւոց զաւրն յաշխարհէս Հայոց»: Այդ իրադարձությունը թվագրվում է 927-929 թվականներով, քանի որ մինչև 927 թ. Աշոտ Երկաթին այդպես էլ չէր հաջողվել Ատրպատականի զորքերը հեռացնել Հայաստանից:Աշոտ Բ-ն Նսրի հետ դաշինք էր կնքել, որը կարճ կյանք է ունեցել: Աշոտ Երկաթը, 927 թ. նոր ազատամարտ է սկսել և Յուսուֆի մահվանից հետո Հայոց թագավորությունը մաքրել Ատըրպատականի զորքերից: Նրա՝ երկար տարիների պայքարը հաղթական ավարտ է ունեցել: Աշոտ Երկաթի մահը թվագրվում է 928 կամ 929 թվականներով<ref name=":1" />:
 
 
== Ծանոթագրություններ ==