«Աշոտ Բ Երկաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը ==
<ref name=":1" />[[909|909 թ]]. Յուսուֆի զորքերը հետապնդում էին Սմբատ Ա-ին, որը հեռացել էր [[Կղարջք]], այնուհետև հաստատվել [[Դվին|Դվինում]]: 910 թ. գարնանը Յուսուֆը զորք ուղարկեց Սմբատ Ա-ի դեմ և նր ուղարկած զորքին միացան նաև [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկ Արծրունու]] գնդերը: Իսկ Սմբատ Ա-ի զորքերը գլխավորում էին որդիները՝ Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը: Նիգ գավառի [[Ձկնավաճառի ճակատամարտ|Ձկնավաճառ]] կոչվող վայրի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որի ժամանակ հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին: Մուշեղը գերի ընկավ, իսկ Աշոտը փրկվեց: Սմբատը ամրացել էր Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ երկրում ազատագրական պայքար էր ընթանում: [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցին]] հայտնում է, որ երկում սարսափելի քաոս և սով էր սկսվել: Թագաժառանգ Աշոտը պետք է միավորեր ժողովրդին, երկրից դուրս շպրտեր թշնամուն, պատժեր անհնազանդ իշխաններին՝ երկիրը դուրս բերելով այդ ծանր իրավիճակից: 908 թ. Գագիկ Արծրունի իշխանը, խզելով դաշինքը Սմբատ Ա-ի հետ, իրեն հռչակել էր հայոց թագավոր՝ հիմք դնելով [[Վասպուրական|Վասպուրականի]] Արծրունյաց թագավորությանը (908-1021 թթ.): Յուսուֆը, ցանկանալով ամեն կերպ պառակտել Հայաստանը, ճանաչեց Գագիկի թագավորությունը: Սակայն Գագիկ Արծրունին Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց և Յուսոֆի սպասելիքները չարդարացան: Այս ամենին գումարվեց հյուսիսային լեռնկան ցեղերի ասպատակությունները: Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկրում այնպիսի սով էր սկսվել, որ եղան նաև մարդակերության դեպքեր<ref>{{Cite web|url=http://archive3.ankakh.com/article/1158/ashvot--b--yerkath---yerkathya-kamqvov-hayryeniqi-nviryale---|title=ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը...|date=16.07.2013 09:26|website=Անկախ նորություն|publisher=Վահե Անթանեսյան|accessdate=22.03.2023}}</ref>: 913 թվականին, երբ երբ Սմբատ Ա-ն գերեվարվեց, Յուսուֆը Գագիկ Արծրունուն հռչակեց Հայոց թագավոր<ref>{{Cite book|title=Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք Հայոց», ԺԱ Հատոր, Ժ դար,|last=Արծրունի|first=Թովմա, Անանուն|year=2010|location=Անթիլիաս-Լիբանան|pages=281-282}}</ref>:
 
== Աշոտ Երկաթի պայքարը արաբական տիրապետության դեմ ==
Սմբատ Ա-ի եղերական մահից հետո, Աշոտ Բ-ն մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, այնուհետև Աշոտ Բ-ն մեկնեց Բյուզանդիա և բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր՝ տրամադրելով նրան օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ նպատակ ունենալով ստեղծել միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը դեռևս Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին և նրա կողմից 915–ին ճանաչվեց Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ Աշոտ Շահումյանը պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձեց նրանց հաշտեցնել: Չնայած Աշոտ Շապուհյանին անցով Վաղարշապատն՝ իր շրջակայքով, բայց Աշոտը չդադարեցրեց պայքարը։ Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը նույնպես դուրս եկան Աշոտ Բ-ի դեմ։ Գարդմանի իշխան Սահակ Սևադան՝ Աշոտ Բ-ի աները նույնպես ապս Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։<ref name=":0">{{Cite web|url=https://gharaxanyan.blogspot.com/2013/01/blog-post_3924.html|title=Բագրատունիներ|date=09.01.2013|publisher=Գայանե Ղարախանյան|accessdate=19.03.2023}}</ref>: Իր փոխարեն Յուսուֆը Հայաստանում ոստիկան է կարգում Նսր անունով մեկին, որին կոչում էին Սբուք: Նսրը գնում է Նախճավան, որտեղ հանդիպում է Սյունյաց իշխան Սմբատի կրտսեր եղբայր Բաբկենին, ավելի ուշ` նաև Սահակին: Նսրը մտավ Դվին` ձերբակալելով նաև Սյունյաց իշխաններին, հալածանքներ սկսեց կաթողիկոսանիստը լքած և Բյուրական ամրոցում ապաստան գտած կաթողիկոսի ու եկեղեցականների նկատմամբ: Կաթողիկոսը հեռանում է Բագարան, որից հետո Նսրի զորքը պաշարում է Բյուրականը: Աշոտ Բ-ի մասին այս շրջանում չի խոսվում, սակայն Դրասխանակերտցին նշում է, որ նա Սևանա կղզում չէր, քանի որ վերջինս այդ ժամանակ կղզում չորս օր ապաստանել էր: 924 թ. Յուսուֆը Նսրին հետ է կանչում և Հայաստան է ուղարկում Բեշիր անունով մեկին: Մազազ գավառով Աշոտ Բ-ի դեմ է շարժվում Բեշիրը՝վրեժխնդիր լինելու Նսրին չհնազանդվելու համար: Այդ ժամանակ Աշոտ Երկաթն ամրացել էր Սևանա կղզու անմատչելի ամրոցում: Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, բայց մի մառախլապատ օր Աշոտ Բ-ն նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին Աշոտ Բ Երկաթի այդ անակնկալ գործողությունը խուճապի մատնեց արաբական զորքին: Այնուհետև խուճապահար նահանջող թշնամու վրա է հարձակվում Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ է տալիս նրանց: Սևանի փայլուն հաղթանակից հետո Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ, հայկական զորքերը արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը<ref name=":1" />: Այնուհետև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ նույնպես հաղթանակ տարան: Բյուզանդիան ամեն ինչ անում էր, Հայաստանի և Վրաստանի ուժերը արաբների դեմ ուղղելու համար, ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշն կնքեցին նրա հետ: