«Նուկլեոտիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{Գենետիկա}}
'''Նուկլեոտիդներ''', նուկլեոզիդ-[[ֆոսֆոր]]ատներ, նուկլեոզիդների ֆոսֆորաթթվական [[էսթերներ]]։ Կազմված են ազոտային հիմքից, [[Ածխաջուր|ածխաջրից]] և ֆոսֆորական թթվի մնացորդից։ Ռիբոնուկլեոտիդները և դեզօքսիռիբոնուկլեոտիդները պարունակում են միևնույն պուրինային հիմքերը (ադենին և գուանին), բայց տարբերվում են պիրիմիդնային հիմքերի (ցիտոզին և [[ուրացիլ]], ցիտոզին և թիմին) կազմով։ Համարյա բոլոր նուկլեոտիդները անգույն, ջրում լուծվող բյուրեղային նյութեր են։ Չեն լուծվում օրգանական լուծիչներում։ Ունեն թթվային հատկություն և բնորոշ կլանման սպեկտր ուլտրամանուշակագույն հատվածում։ Լինում են մեկ, երկու, երեք և բազմաթիվ նուկլեոտիդների մնացորդներից կազմված միացություններ, որոնք համապատասխանաբար կոչվում են միանուկլեոտիդներ, երկնուկլեոտիդներ, եռնուկլեոտիդներ և բազմանուկլեոտիդներ կամ նուկլեինաթթուներ։ Նուկլեոտիդներից են բաղկացած նուկլեինաթթուները, բազմաթիվ կոֆերմենտներ և կենսաբանորեն այլ ակտիվ նյութեր։ Նուկլեոտիդներ են կոչվում նաև նույն սկզբունքով կառուցված, բայց ֆոսֆորական թթվի մեկից ավելի թվով (2,3) մնացորդ կամ ազոտային հիմքեր պարունակող միացությունները, ինչպես օրինակ՝ օրգանիզմում [[էներգիա]]յի հիմնական աղբյուր հանդիսացող ադենոզինեռֆոսֆորական թթուն ([[ԱԵՖ]]), ջրածնի և [[էլեկտրոն]]ների փոխադրման ռեակցիաներին մասնակցող նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը (ՆԱԵ), ֆլավինադենիներկնուկլեոտիդը (ՖԱԵ) և այլն։ Օրգանիզմում նուկլեոտիդները սինթեզվում են [[ամինաթթու]]ներից և այլ ավելի պարզ միացություններից։ Կենսաբանական օբյեկտներից նուկլեոտիդներ անջատում են էլեկտրաֆորեզի, իոնափոխանակային և նրբաշերտ [[քրոմատոգրաֆիա]]յի մեթոդներով։
 
{{Կենսաքիմիական խմբեր}}