«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հեռավել են զգացմունքային արտահայտությունները: Ավելացվել է փաստ կաղապարը. աղբյուր է պետք:
Տող 36.
Հողակտորների օտարումը սկսվում է 1926 թվականի նոյեմբերին։ Ամենամեծ այգիների տերերն էին Բաշիրով եղբայրները, Ջանիբեկով եղբայրները եւ Պետրոսյան եղբայրները<ref>{{Cite web|url=https://mediamax.am/am/news/yerevan-XX-century/7698/|title=«Օպերա»՝ կենդանի պատմություն|website=mediamax.am|language=en|accessdate=2022-10-23}}</ref>։ Նրանց հետ բանակցելու ու խնդիրը ներկայացնելու համար գալիս էր անձամբ Թամանյանը։ Ջանիբեկովներին Կարապի լճի տարածքում գտնվող իրենց տան ու մեծ այգու դիմաց տրամադրվել է մի բնակարան ապագայում [[Խանջյան փողոց (Երևան)|Աղասի Խանջյանի]] անունը ստացած փողոցի 41 շենքում<ref>Ջանիբեկովների ընտանեկան հիշողություններից</ref>։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում՝ 1929 թվականին, հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն՝ իր օժանդակ սենյակներով։
[[Պատկեր:Գեթսեմանի մատուռ.jpg|մինի|196x196փքս|Օպերայի տեղում մինչ այդ կանգուն [[Գեթսեմանի մատուռ|Գեթսեմանի մատուռը]]]]
Ամենացավոտ հարցը [[Գեթսեմանի մատուռ|Գեթսեմանի մատուռի]] հարցն էր։ Գեթսեմանը, ըստ [[Նոր Կտակարան|Նոր կտակարանի]], ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ [[Հիսուս|Քրիստոսն]] իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր [[Երևանի երկրաշարժ (1679)|1679 թվականի երկրաշարժից]] ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ և անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929 թվականին քանդում են և քարերը հատ-հատ համարակալում։Սակայնհամարակալում։ Սակայն ֆինանսավորումն ուշացնելու և հուշարձանի նոր տեղի հարցը չլուծելու պատճառով վերականգնումն անընդհատ հետաձգվում է, իսկ 1932-ին Թամանյանինթվականին քաղաքականԹամանյանը դավերիհեռացվում միջոցովէ Ժողովրդական տան կառուցումըկառուցման ղեկավարելուղեկավար հնարավորությունիցպաշտոնից, զրկելուց հետո կառուցմանիսկ նոր ղեկավարի՝ ոմնղեկավար Աշոտ Մելիք-Մարտիրոսյանի որոշմամբ մատուռի քարերն օգտագործվում են Բայրոնի փողոցում Աշխատավորների տուն կառուցելու համար: Այսպես բոլշևիկյան իշխանությունը ոչնչացնում է մեր միջնադարյան կոթողներից ևս մեկը՝ Գեթսեմանի մատուռը, որի ճակատագիրը նույնպեսայդպես դյուրինէլ չի եղել։վերականգնվում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաև շրջապատի գերեզմանոցը՝ 17-18-րդ դարերի տապանաքարերով։{{Փաստ}}
 
1931 թվականի օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը։ Ռեժիսոր Ն. Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը [[1934]] թվականի օգոստոսին մասնագետ է գործուղում [[Օդեսա]]՝ հակահրդեհային և այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս. Վ. Իվանով-Գրդինան, որն աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում։