«Մկրտիչ Էմին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
Էմինի առաջին թարգմանություններից մեկը պատմահոր «[[Պատմություն Հայոց (Խորենացի)|Հայոց պատմություն]]ն» է՝ [[1858]] թ․, որին հաջորդում են [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ասողիկ]]ի և [[Վարդան Մեծ]]ի աշխատությունների հրատարկաումը։ Բայց որպես այդպիսին դեռ [[1853]] թվականին հայագետը հրատարակել էր [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեց]]ու մասին հոդվածը, որին հաջորդում է [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցո]]ւ մասին ընդարձակ հոդվածը։ Նա նշում է, որ մտադիր էր գրել ու ներկայացնել ուսումնասիրությունների շարք, որը պետք է կոչվեր [[«Շարք կաթողիկոսաց»]]։ Այս շարքում նա անդրադարձավ հայոց եկեղեցու պատմության հարցերին։ Նա առաջինն էր հայագիտության մեջ, որ մանրամասն անդրադարձավ Հովհաննես կաթողիկոսին և ետ պահեց նրան ժամանակի կեղծ բնութագրումներից։ Դրասխանակերտցուն բնութագրում էին որպես [[Քաղքեդոնական|քաղքեդոնական]], այնինչ նա նրանց քշնամին էր։ Ուշագրավ է [[1864]] թվականին գրված [[«Արշակունիների մասին»]] հոդվածը։
Վարդան Մեծի պատմության ներածականում Էմինը ոչ միայն ռուս ընթերցողին է ներկայացնում հայ պատմիչի աշխատությունը, այլև քնադատորեն է մոտենում հայ պատմիչների գործերին։ Սկզբում նա հաստատում է, որ հայոց պատմական գրականությունը քննելիս անհրաժեշտությունը օրեցօր զորեղանում է եվրոպացի գիտնականների շրջանում։ Սակայն նա անհանգստացած էր, որ հայոց պատմական գրականությունը անծանոթ է մնացել իրենց։ Ուստի այդ պահանջն էլ ստիպեց նրան ռուսական գիտական շրջանակներին ներկայացնել հայ պատմիչների աշխատությունները։
1858 թվականին Մոսկվայում լույս տեսավ Մկրտիչ Էմինի «Երկասիրություններ հայոց լեզվի, գրականության և պատմության մասին(1840-1855) աշխատությունը։ Դարեվերջին լույս տեսավ աշխատության ռուսերեն տարբերակը։ Լազարյանների արխիվում պահվող նամակներից տեղեկանում ենք, որ Էմինին մշտապես քաջալերել և նյութական օժանդակություն է ցուցաբերել [[Խաչատուր Լազարյան (հասարակական գործիչ)|Խաչատուր Լազարյան]]ը։ Առաջին նամակը թվագրված է [[1854]] թվականի [[նոյեմբերի 12]]-ին։ Խ․Լազարյանը հայտնում է, որ այդ նամակով Մ․Էմինը տեղեկացնում էր իր մոտ գտնվող հայերեն հին ձեռագիր մատյանների մասին, ոորոնք ինքը ցանկություն ունիի հրատարակելու։ «Ձեր մտադրություններն ու առաջադրած պայմանները բավականին իրատեսական են և գնի տեսակետից էլ ընդունելի»<ref>{{Cite book|title=Հայագիտության հովանավոր․Խաչատուր Լազարյան|last=Հովհաննիսյան|first=Հայկազ}}</ref>։ Հաջորդ նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ Մ․Էմինը նախատեսում էր նախապես հրատարակել [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաաղանկատվացու]] «[[Պատմություն Աղուանից]]» աշխատությունը, այն էլ՝ 600 օրինակով։
Բացի վերը նշվածներից, Մկրտիչ Էմինը զբաղվել է նաև [[Կովկաս]]ի ուսումնական [[Օկրուգ|օկրուգ]]ի հաստատությունների համար իր հայ քերականության և [[Քրեստոմատիա|քրեստոմատիա]]յի դասագրքերի տպագրությամբ՝ որպես ուսումնական ձեռնարկ։
[[1867]] թվականին Էմինը հանդես եկավ նոր հրապարակմամբ, որը նվիրված էր [[Փավստոս Բուզանդ]]ին։ Բացի թարգմանություններն ու հրատարակումները, նշանավոր հայագետը գիտաժողովներում հանդես էր գալիս հայոց պատմության հիմնահարցերին նվիրված զեկույցներով ու հրապարակումներով։