«Երիկամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 18 բայտ ,  9 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: fa:گرده (کالبدشناسی))
==Երիկամի արտաքին տեսքը==
 
Երիկամն ունի [[լոբի|լոբու]] ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի: Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior): Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ: Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում [[դրունք]]ը (hilus renalis), որի միջով մտնում են [[երիկամային զարկերակներ]]ն ու [[նյարդ]]երը և դուրս են գալիս [[երակ]]ն ու [[միզածորան]]ը: Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ: Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին: Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը:
 
Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ: Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է [[շարակցական հյուսվածք]]ի մի միջնաշերտով: Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին[[լյարդ]]ին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis): Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է [[հաստ աղիք]]ի աջ ծունկը: Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է [[տասներկումատյա աղիք|duodenum-ի]] վայրէջ հատվածը: Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է [[ստամոքս]]ին, իսկ միջին երրորդականում` [[ենթաստամոքսային գեղձ]]ին: Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է [[փայծաղ]]ին: Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է [[նրբաղիք]]ի գալաներին:
 
==Երիկամների պատյանները==
==[[Երիկամի ավազան]]ը, [[երիկամի բաժակներ]]ը և [[միզածորան]]ը==
 
Մեզը, արտազատվելով պտկիկների ծակոտկիներով, մինչև [[միզապարկ]] հասնելը անցնում է փոքր, ապա մեծ բաժակներով, ավազանով և միզածորանով:
Փոքր բաժակները(calyces renales minore), 8-9 հատ, մի ծայրով ընդգրկում են մեկ-երկու, հազվադեպ` երեք երիկամային պտկիկ, իսկ մյուս ծայրով բացվում են մեծ բաժակներից մեկի մեջ:
 
Անանուն մասնակից