«Հայաստանի առողջապահության ֆինանսավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{միացնել|Հայաստանի առողջապահություն}}
'''Առողջապահության ֆինանսավորումը''' «[[1996]]-[[2000]] թվականների [[ՀՀՀայաստան]]ի առողջապահության համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրին» համապատասխան՝ հանրապետության տարածքում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվել են ապակենտրոնացված ձևով՝ 10 մարզպետարանների, [[Երևան]]ի քաղաքապետարանի և ՀՀՀայաստանի ԱՆ-ի կողմից՝ իրենց ենթակայության բուժհաստատությունների մասով։ [[1997]] թվականին [[ՀՀՀայաստանի կառավարություն|ՀՀՀայաստանի Կառավարությանկառավարության]] որոշմամբ ստեղծվել է ՀՀՀայաստանի Կառավարությանն առընթեր Պետական առողջապահության գործակալություն (ՊԱԳ)՝ մարզային և Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներով, որոնք տեղերում իրականացնում են հիվանդների շահերը պաշտպանելու և ՀՀՀայաստանի պետական բյուջեով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գնումների գործառնություն։
 
Ապագայում ՊԱԳ-ի վրա է դրվելու նաև պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) իրականացումը։ Առողջապահության համակարգի ֆինանսավորման հիմքում դրված միավորը՝ հիվանդանոցային մահճակալ/օրվա գինը, [[1997]] թվականից փոխարինվել է բուժված հիվանդի համար ծախսված գումարի արժեքով, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝ հաճախումների գինը ըստ շնչի՝ տարվա համար տրամադրվող գումարով։ [[1990]] թվականի առողջապահության պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2,7 %-ը, որը, սակայն, հետագա տարիներին նվազել է։ [[1998]]-[[2011]] թվականներին առավելագույն ցուցանիշը կազմել է մոտ 1,7 % ([[2011]])։
 
Առողջապահության բնագավառ ուղղվող ՀՆԱ-ի 2-%-անոց մասնահանումը բավարարում է համակարգի ֆինանսական պահանջմունքի միայն մոտ 30 %-ը ծածկելու համար, իսկ ծառայությունների վճարման մնացած մասը հատուցվում է բնակչության վճարումների հաշվին, որի հիմնական մասը գրեթե չունի սոցիալական պաշտպանվածություն, այդ թվում՝ ՊԲԱ։ [[2006]] թվականից ՀՀՀայաստանի բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն ամբողջ ծավալով ընդգրկվել է պետական պատվերում, սակայն բարձր ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպես նաև մասնագիտացված ստոմատոլոգ, բուժօգնությունն անվճար են միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար։ Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցուցակն ու ներկայացվելիք փաստաթղթերը հաստատել է ՀՀՀայաստանի Կառավարությունը։ [[2009]] թվականին կատարված հետազոտության համաձայն՝ պետական պատվերից օգտվել է այդ իրավունքն ունեցող բնակչության մոտ 49 %-ը, այդ թվում՝ ծայրահեղ աղքատների՝ 77 %-ը, աղքատների՝ 51 %-ը, ոչ աղքատների՝ մոտ 6%-ը։
 
[[2010]]-[[2011]] թվականներին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարարարական եղանակով բժշկական ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատեսական գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանսական միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀՀայաստանի Կառավարության քննարկումների ժամանակ փորձարարական ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ [[2011]] թվականից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոնական վճարումների նվազեցմանը։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ [[2010]] թվականին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։
 
== Հղումներ ==
 
* [[Առողջապահության ազգային ինստիտուտ]]
* [[ՀՀՀայաստանի առողջապահության նախարարություն]]
{{ՀՀ2012}}