«Միջին հայերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բուսայիդի մասին էջ գոյություն չունի:
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 6.
5 – 9 դարերում հայերենի հնչյունային համակարգը զգալի փոփոխություններ է կրել։ Որը ժամանակի ընթացքում առաջացնում է ճեղքվածք։ Ձայնավորների ու ձայնորդների հաջորդող ձայնեղ բաղաձայները ('''բ''', '''գ''', '''դ''', '''ձ''', '''ջ''') խլանում են, իսկ խուլերը ('''պ''', '''կ''', '''տ''', '''ծ''', '''ճ''')՝ դառնում ավելի ձայնեղ։ Անփոփոխ են մնում '''սկ''', '''ստ''', '''սպ''', '''շպ''', '''շկ''', '''շտ''' տառակապակցությունները և '''ն'''-ին հաջորդող ձայնեղների արտասանությունը ('''նբ''', '''նգ''', '''նդ''', '''նձ''', '''նջ''')<ref name=":0" />։
 
Միջին հայերենով սկսում են գրել գրաբարին զուգահեռ, սակայն միջին հայերեն կիրառությունները ավելի չէին, քան գրաբարինը։ Գրիչներին շեղում էր առկա արտասանությունը։ Միջին հայերենի առաջին օրինակը, ըստ [[Հրաչյա Աճառյան|Աճառյանի]], [[Վահրամ Պահլավունի|Վահրամ սպարապետի]] որդի [[Գրիգոր Պահլավունի|Գրիգորի]] դեղագրի՝ [[Բուսայիդի]] ձեռագիրն է՝ գրված [[1037]] թվականին, որտեղ գրաբարից այլ տարբերություններից բացի նաև առաջին անգամ կիրառվում է '''[[ֆ]]''' տառը։ [[Ներսես Դ Կլայեցի|Ներսես Շնորհալին]] իր առակներն ու հանելուկները գրում էր ժողովրդական՝ միջին հայերենով, իսկ ''Ընդհանրականը'' ու ''Յիսուս Որդին''՝ գրաբարով<ref name=":0" />։
 
Միջին հայերենի կազմավորման գործընթացը զուգադիպում է արաբական տիրապետության վերացմանը, հայ պետականության վերականգնմանը և հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։