«Հայկաշեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 37.
[[Հայկաշեն]] - ավան [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] աշխարհի [[Հարք]] գավառում, Խաչ լճից դեպի արևմուտք, ներկայիս Օրենքենտ գյուղից դեպի հարավ, Բըլըջան լեռան արևելյան ստորոտում: Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] վկայության, անվանադիր նախնի [[Հայկ]] նահապետը կառուցեց է այս ավանը , երբ իր որդիների, թոռների և ընդոծինների հետ Բաբելոնից վերադարցավ իր նախնիների (հայրերի) գավառը՝ այսինը [[Հարք]]: Քանի որ Հայկաշենը կառուցվեց նախ քան Դյուցազնամարտը՝ [[Հայկ]]ի և Բելի պատերազմը, հետևաբար Հայկաշենը պետք է որ կառուցված լինի մոտավորապես մ.թ.ա. 2490 թ.:
 
Ներկայում պահպանվել են ավանի ավերակները: Շինությունները կառուցվել էին շրջանաձև դասավորված խոշոր անտաշ քարերից: Ավանը շրջապատված էր մոտ 250600 մ. երկայնությամբ շրջանաձև պարսպապատով: Միջնավանը ունի մոտ 250 մ. շրջանագիծ: Ավանի շրջանաձև հատակագիծը և շինությունները հիշեցնում է դարաշրջանի հնդևոպական այլ շինություններ (օրինակ Արքայիմը): Հայկաշենից դեպի արևմուտք, 300 մ. հեռավորության վրա, գտնվում է մի աղբյուր, որից և օգտվել են ավանի հնավուրց բնակիչները: Հայկաշենից մոտ 2 կմ. դեպի հարավ-արևմուտք գտնվում է նախկին Գերեզմանք կոչվող լեռը, որի գագաթին, ըստ ավանդության, [[Հայկ]]ը զետեղել էր սպանված Բել բռնակալի դիակը: Ըստ որոշ աղբյուրների, այդ լեռան ներկայիս թուրքերեն անվանումը՝ Բըլըջան առաջացել է «Բելի ջան» (Բելի մարմին) բառակապակցությունից:
 
{{Հայկական բերդեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայկաշեն» էջից