«Ուիլյամ Պետտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Կատեգորիա:]]{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ուիլյամ Պետտի''' (Petty) ({{ԱԾ}}), [[Անգլիացիներ|անգլիացի]] [[տնտեսագետ]], բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադիրը։
 
Լեյդենի, [[Փարիզ]]ի և Օքսֆորդի համալսարաններում ուսանել էբժշկություն։է բժշկություն։ 1647 թ. հորինել է պատճենահան [[մեքենա]], 1649 թ. ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան, 1651 թ. դարձել անատոմիայի ու երաժշտության պրոֆեսոր։ Որպես արժեքի աշխատանքային տեսության հիմնադիր-[[գիտնական]]ի՝ նրան բարձր է գնահատել [[Կարլ Մարքս]]ը։ Պետտիի սկզբնական աշխատություններում նկատելի էր մերկանտիչիզմի գաղափարների ազդեցությունը, որը հետագայում մասնավորապես՝ «Մի քանի խոսք փողի առթիվ»-ում, 1682 թ.) վերացել է։ Ի տարբերություն մերկանտիլիստների՝ հարստության աղբյուրը համարել է ոչ թե շրջանառության, այլ արտադրության ոլորտը։ Հասարակության տնտեսական զարգացումը դիտել է որպես օբյեկտիվ օրենքների գործողության պրոցես, բայց նույնացրել հասարակական, [[տնտեսություն|տնտեսության]] ու [[բնություն|բնության]] օրենքները՝ դրանք համարելով հավերժական ու անփոփոխ։ Տարբերել է քաղաքական՝ մշտապես փոփոխվող շուկայական, և բնական գներ՝ հիմք ընդունելով [[աշխատանք]]ի որոշակի քանակ, որը ծախսվել է ապրանքի արտադրության վրա (այսինքն՝ արժեքը)։ Սահմանելով աշխատանքի արտադրողականությունից արժեքի մեծության քանակական կախվածությունը՝ միաժամանակ անտեսել է արժեքի սոցիալական բնույթը, փոխարինել այն փոխանակային արժեքով (փողով)։ Աշխատավարձի բարձրացումը համարել է ուղղակի վնաս կապիտալիստների համար, աշխատավարձը՝ բանվորի «ապրուստի համար անհրաժեշտ մինիմում», դրանով իսկ նշել այն փաստը, որ աշխատավարձը բանվորի ստեղծած արժեքի միայն մի մասն է։ Ապրանքի արժեքը դրա արտադրության վրա ծախսված [[աշխատանք]]ով որոշելու դիրքերից ձգտել է լուծել հավելյալ արժեքի ծագման հարցը։ Ռենտան քննել է որպես հավելյալ արժեքի համընդհանուր ձև, որի կոնկրետ դրսևորումներն են հողային ու դրամական (փոխատվական տոկոս) ռենտաները։ Առաջինն է ավել դիֆերենցիալ ռենտայի բնորոշումը, գիտականորեն մոտեցել հողի գնի որոշման հարցին։ Տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրա հայացքներն արտացոլել են երկրի էկոնոմիկայի զարգացումը արդյունաբերության կապիտալի շահերին ենթարկելու միտումը, չնայած, որ օրինաչափ է համարել տնտեսության կարգավորման մեջ պետության միջամտությունը։ Պետտիի ուսմունքի գիտական դրույթները զարգացրել են Ա․ Սմիթը և [[Դավիթ Ռիկարդո|Դ․ Ռիկարդոն]]։
 
Հայտնի է, որ 17-րդ դարի վերջերին տնտեսագետների ուշադրությունը կենտրոնացավ եվրոպական շուկաներում ապրանքների գների տատանումների վրա՝ կապված ամերիկյան մայրցամաքում ազնիվ մետաղների հարուստ հանքավայրերի շահագործման հետ։ Պետտին ձեռնարկում է այդ երևույթի պարզաբանումը։ Նա սկսում է ապրանքների գների։ Տարբերում է երկու կարգի գին՝ քաղաքական գին, որով ապրանքները փոխանակվում են շուկայում և բնական գին, որի շուրջը տատանվում են քաղաքական գները։ Միաժամանակ նա եզրակացնում է, որ գների հիմքում ընկած են բնական գները կամ արժեքը։ Ըստ նրա այդպիսի գինը արտահայտվում է արծաթի որոշակի քանակով։
Տող 25.
[[Կատեգորիա:Ֆիզիկական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի տնտեսագետներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի բժիշկներ]]