«Կուրսկի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Robot: sr:Битка код Курска is a good article
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: be:Курская бітва; կոսմետիկ փոփոխություններ
Տող 20.
'''Կուրսկի ճակատամարտ'''ը տեղի է ունեցել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում [[ԽՍՀՄ]]-ի և [[Նացիստական Գերմանիա]]յի միջև:
 
== Նախապատմություն ==
[[1943]] թվականի գարնանը խորհրդա-գերմանակնան ճակատում ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ գերմանական զորքերը իրենցից նեկայացնում են հզոր ուժ: Գերմանական զորքերի հակահարձակման հետևանքով Հարավային Խարկովում թշնամին զբաղեցրեց ամուր պաշտպանություն, իսկ խորհրդային հրամանատարությունը խելամիտ համարեց իր զորքերի խմբավորում անցկացնել՝ ժամանակավորապես հրաժարվելով երկարատև գործողություններից: Հակառակորդի նոր հարձակումը հնարավոր եղավ կանխել միայն մարտի վերջին, իսկ ռազմկան գործողությունների արդյունքում ձևավորվեց այսպես կոչված Կուրսկի ելուստը:
Խորհրդային զորքերի գործողությունները հյուսիս-արևմտյան ուղղությամբ հաջող էին ընթանում: [[1943]] թվականի [[հունվարի 18]]-ին ճեղքվեց Լենինգրադի շրջափակումը և դրանով վերացվեց վտանգը, որ գերմանական և ֆիննական զորքերը կմիավորվեն արևելքում Լադոգա լճի մոտ: Ցամաքային կոմունիկացիաների վերականգնումը հնարավորություն տվեց ուժեղացնել Լենինգրադյան և Բալթիական ճակատների զորքերը: Ստրատեգիական հնարավորությունները անցան խորհրդային զորքերի կողմը:
 
== Գերմանական բանակ ==
Իրավիճակի կայունացման համար գերմանական հրամանատարությունը ստիպված եղավ արևելք տեղափոխել իր՝ Արևմտյան [[Եվրոպա]]յի և [[Աֆրիկա]]յի զորքերից 33դիվիզիա, 3 բրիգադ, ավիացիայի մի մասը և այլ ուժեր: Մարտին խորհրդա-գերմանական ճակատում արյունահեղ մարտերը հանդարտվեցին: Հաջորդ 3 ամիսների ընթացքում ակտիվ մարտեր տեղի չունեցան՝ հակառակորդները զորքերը համալրում էին նոր մարդկային ուժերով և տեխնիկայով, կուտակում էին միջոցներ, պատրաստվում էին ամառային կամպանիային: Չնայած փոփոխված ստրատեգիական իրավիճակի՝ Հիտլերը չէր ցանկանում զիջել առավելությունը և հերթկան անգամ որոշեց սկսել մարտեր: Դրա համար ընտրվեց ելուստ, որով արևմտյան Կուրսկում գերմնական բանակներին տրվում էր տեղաբաշխվածություն 200կմ ճակատով և 120կմ խորությամբ: Ֆյուրերի 1943 թվականի ապրիլի 15-ի հրամանում ասվում էր, որ «հարձակման նպատակն է հարվածային բանակով հասցնել կենտրոնցված , որոշիչ և արագ հարված մի կողմից Բելգորդի շրջանից, իսկ մյուս կողմից հարվային Օռյոլի շրջանից և հարձակման համակենտրոնացման ճանապարհով շրջափակել Կուրսկի շրջանում գտնվող զորքերը և ոչնչացնել դրանք» ( «Ցիտադել» գործողություն): Դրա համար կենտրոնացվել էր 900 000 մարդ, շուրջ 100 000 հրանոթ և ական, 2700 տանկ և գրոհի ական, ավելի քան 2000 ինքնաթիռ ( 6-րդ և 4-րդ օդային նավատորմ): Կադրային համալրման գերմանացիներին հաջողվեց հասնել ընդհանուր կենտրոնացման միջոցով: Գլխավոր դերը առաջիկա հարձակման մեջ խաղալու էին տանկային զորքերը, սակայն գործողության ժամկետները հետաձգվում էին ( սկզբում մայիսի սկիզբ, ապա հունիսի կես, վերջապես հուլիս), որի գլխավոր պատճառը նոր տիպի մեքենաների արագ արտադրությունն էր, որը պետք է նպաստեր ուժեղ խմբավորման ստեղծմանը: Ստեղծվեցին նոր փորձարարական զրահամեքենաներ «Ֆոկկե-Բուլֆ-190A» և գրոհայիններ՝ «Հենկել-129»:
 
== ԽՍՀՄ զորքեր ==
Խորհրդային ռազմական հետախուզությանը հաջողվեց պարզել գերմանական ուժերի պատրաստությունը Կուրսկի բնագծի վրա հարձակվելու համար և նույնիսկ հաջողվեց պարզել հարձակման օրը: Վասիլևսկու և Ժուկովի վկայությամբ խորհրդային հրամանատարությունը՝ ծանր ու թեթև անելով իրադրությունը և հարցնելով ռազմաճակատների կարծիքը՝ ընդունեց որոշում՝ մտածված պաշտպանության և դրանից հետո հակահարձակման անցնելու մասին: Ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները Ստավկայի որոշումները այս անգամ ևս ճիշտ էին: Կարծես Խարկովի մոտ զորքերի ձախողումը, որը նպաստեց 1942 թվականի խոշոր անհաջողություններին, փորձ հանդիսացավ հետագա գործողությունների համար:
Խորհրդային հրամանատարությունը Կուրսկի ուղղությամբ կենտրոնացրել էր հսկայական ուժեր: Կուրսկի հյուսիսային ճակատը պաշտպանում էր Կենտրոնական ճակատը (հրամանատար Ռոկոսովսկի), Հարավայինը՝ Վորոնեժյան ուղղությունն էր ( հրամանատար Վատուտին): Դրանցում հաշվվում էր 1 337 000մարդ, 3306տանկ և ինքնագնաց հրետանային մեքենաներ, շուրջ 20 000 հրանոթ և ական, 2900 ինքնաթիռ: Կենտրոնական և Վորոնեժյան ուղղությունների թիկունքում՝ Վերխովյաում, Լիվնիում, Հին Օսկոլում, Կանտեմիռովկայում տեղավորվել էին Ստավկայի պահեստային միջոցները՝ միավորվելով [[հուլիսի 10]]-ից Ստեպյան ճակատի հետ (հրամանատար Կոնև), որում հաշվվում էին 580 000մարդ, 1 500տանկ և ինքնագնաց-հրետանային մեքենաներ- շուրջ 7 500 հրանոթ և ական: Դրանով խորդրդային ուժերը զգալիորեն գերազանցում էին թշնամուն մարդկային և տեխնիկական ուժերով:
Տող 33.
Ժամկետների հետաձգումը թշնամու կողմից խորհրդային հրամանատարության մեջ առաջացնում էին որոշ նյարդայնություն: Հատուկ շտապողականություն էր դրսեվորում Վորոնեժյան ուղղության հրամանատար Վատուտինը. « Կքնենք մենք, բաց կթողնենք պահը: Եկե՛ք թողնենք խրամապատումը և սկսենք առաջինը հարձակումը: Ուժերը դրա համար կբավարարեն»: Սակայն Ստավկան որոշեց սպասել՝ հիմնվելով տեղեկության վրա, որ թշնամին կհարձակվի ոչ ուշ, քան հուլիսի 6-ը: Հուլիսի 5-ի գիշերը ձերբակալվեցին գերմանացի սակրավորներ, որոնք ցույց տվեցին, որ հարձակումը նախատեսված է առավոտյան ժամը 3-ին և գերմանական ուժերը արդեն զբաղեցրել են հարձակողական դիրքեր: Ռազմաճակատների հրամանտարությունը որոշեց անցկացնել հրետանա-ավիացիոն հակապատրաստություններ: Դրանով հանկարծակիության գործոնը, որի վրա հույս էին դրել գերմանական հրամանատարությունը, կվերանար: Միայն ժամը 5անց 30րորեին գերմանական 9-րդ բանակի հարձակողական խմբավորումները, իսկ ժամը 6-ին տանկային բանակները և «Կեմպֆ» օպերատիվ խմբերը անցան հարձակման:
 
== Առաջին փուլ ==
Օռլովա-կուրսկյան ուղղությամբ(կենտրոնական ռազմաճակատ) գերմանական բանակները հասցրեցին 3 հարված 40կմ շրջագծով: Գլխավոր հարվածի ուղղությամբ թշնամին կենտրոնացրել էր 500 տանկ: Առաջինը հարձակման անցան «վագրները» 10-15 ավտոմեքենաներով: Նրանց ուղեկցում էին գրոհային հրանոթներ «ֆերդինանտները»: Նրանից հետո որոշ ժամանակ անց շարժվեցին 50-100 միջին չափերի տանկեր: Ռազմական կանոնավոր տանկային շարքերին ուղեկցում էր հրետանին: Օրվա մեջ 4 անգամ գերմանական բանակները փորձում էին ճեղքել խորհրդային պաշտպանությունը, սակայն ստիպված նահանջում էին: Մարտերը 2 կողմերից էլ ընդունում էր ծանր և դժվար բնույթ: Հուլիսի 11-ից գերմանացիները, տալով հսկայական կորուստներ և չստանալով հաջողություն, դադարեցրեցին հարձակումները: Սակայն 6 օր հարձակումների արդյունքում թշնամում հաջողվեց խորանալ Կենտրոնակն ճակատի մեջ 6-12կմ: Ունենալով հրաման ուժեղ դիմադրությամբ թուլացնել թշնամու ուժերը և կտրել հարձակումները՝ Կենտրոնական ռազմաճակատը կտարեց դա առանց Ստավկայի ռեսուրսների օգտագործելու:
Բելգորոդ-կուրսկ ուղղությամբ (Վորոնեժյան ռազմաճակատ) թշնամին հասցրեց հարվածներ Օբոյան և Կորոչու ուղղություններով: [[1943]] թվականի [[հուլիսի 5]]-ին արդեն «Հարավ» խմբավորման հրամանատար Մանշտեյնը մտցրեց մարտերի մեջ իր ուժերի մեծ մասը(մարտերին մասնակցում էին 700 գերմանական տանկեր): Եվ դրանով հանդերձ ահռելի կորուստների գնով թշնամուն հաջողվեց 2 օրվա ընթացքում սկզբում գլխավոր (առավել ամրացված), իսկ հուլիսի 7-ին պաշտպանության 2-րդ գծերը կտրել և խորանալ Օբոյանյան ուղղությամբ 10-18կմ: Հուլիսի 9-11-ը թշնամին շարունակում էր հիասթափված փորձեր կատարել Կուրսկ դուրս գալու համար: Ճեղքվածքի վտանգը չեզոքացնելու համար Ստավկան Վասիլևսկու խորհրդով ուժեղացրեց Վորոնեժյան ռազմաճակատը՝ իր պահեստային ուժերով (սկզբում 2 տանկային կորպուսներով, ապա ըմդհանուր զորքերով և տանկային բանակներով):Ցամաքային զորքերին մեծ օգնություն էին ցույց տալիս գրոհային ինքնաթիռները:
[[Հուլիսի 10]]-ին մարտերի ամենաթեժ պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծ դեսանտ: Հիտլերը, իմանալով այդ մասին, հայտարարեց, որ «Ցիտադել» գործողությունը միևնույնն է շարունակվելու է: Կրիտիկական պահը դարձավ հուլիսի 12-ը. Պրոխորովկա շրջանում տեղի ունեցավ մեծ տանկային մարտեր, որում ըմդհանուր առմամբ մասնակցեցին 1100տանկեր և ինքնագնաց հրանոթներ: 2 կողմերն էլ կրեցին ծանր կորուստներ:Հուլիսի 13-15-ը թշնամին շարունակում էր հարձակվել առանձին ուղղություններով, սակայն [[հուլիսի 17]]-ին Հիտլերը որոշեց դադարեցնել «Ցիտադել» գործողությունը, պատճառաբանելով այն խորհրդայն զորքերի հակահարձակմամբ՝ 2-րդ տանկային բանակի կողմից, պահեստային ուժերի բացակայությամբ, անգլո-ամերիկյան բանակների գործողություններով Սիցիլիայում: Գերմանական ծրագիրը ջախջախել խորհրդային զորքերին Կուրսկում չհաջողվեց:
 
== Երկրորդ փուլ ==
Կուրսի ճակատամարտի 2-րդ փուլը հակահարձակումը տևեց [[1943]] թվականի [[հուլիսի 12]]-ից [[օգոստոսի 23]]-ը:Դրա համար համեմատաբար հաջող իրավիճակ ստեղծվեց թշնամու խմբավորման օռլովյան շրջանում: «Կուտուզով» գործողության ստրատեգիական հարձակումները իրականացվում էին Բրանսկյան(հրամանատար՝ Պապով), Կենտրոնական և Արևմտյան (հրամանատար՝ Սակալովսկի) ռազմաճակատի մի մասի միջոցով (հուլիսի 12-ից օգոստոսի 18-ը): Հարձակման նպատակը կայանում էր նրանում, որ մասնատեին թշնամական բանակները և մաս-մաս ջախջախեին այն, որը առաջին հերթին պետք է նպաստեր մեր զորքերի չափազնց կենտրոնացվածությանը, իսկ երկրորդը ավելորդ շտապողականությունից, որի հետևանքով խորհրդային բանակները ոչ կարևոր ուղղություններում մատերը սկսում էին ոչ լրիվ պատրաստ վիճակում: Թշնամու շրջափակմանն ուղղված գործողությունը չհաջողվեց: Գերմանացիները զբաղեցրել էին ճկուն պաշտպանակն տակտիկա՝ մինչև մի շրջանը պաշտպանվում էր, մյուսերը զբաղեցնում էին այլ շրջաններ 5-8կմ հեռավորության վրա: Թշնամին արդյունավետ օգտագործում էր տանկային բանակների հակահարձակումները, լայնորեն ընդունում էր մանեվրներ ներքին պաշտպանական գծերով: Ժուկովը իր հուշերում Ստավկային «Կուտուզով» գործողության ընթացքում հիշեցնւմ է թշնամու բանկի անկարողության մասին: Ստալինը գտնում էր, որ «մեր խնդիրը քշել գերմանացիներին մեր տարածքից, իսկ շրջապատել նրանց մենք միայն կանենք, երբ նրանք թույլ կլինեն»: Քաղաքական հաշվարկների համաձայն այստեղ հավանաբար խոսում է անհաջողությունների փորձը, որոնք տեղի էին ունեցել [[1942]] թվականի նոյեմբերից [[1943]] թվականի հունվարը Ստալինգրադում Պաուլյուսի խմբավորման շրջափակման վերացման ժամանակ: Օգոստոսի 18-ին 3 բանակների զինվորները՝ շրջվելով արևմտյան ուղղությամբ 150կմ և ջախջախելով թշնամու ահռելի ուժեր՝ չեզոքացրեցին օռլովյան հենակետը: Արդյունքում իրադրությունը խորհրդա-գերմանական Կենտրոնական ուղղությամբ միանգամից փոխվեց՝ խորհրդային զորքերի համար բռյանսկյան ուղղությամբ հարձակումը զարգացելու և Արևելյան Բելոռուսիայի տարածք դուրս գալու համար բացվեցին հնարավորություններ:
Մի փոքր այլ կերպ էին զարգանում իրադարձությունները կապված բելգորոդ-խարկովյան հարձակողական գործողության հետ («Ռումյանցև»): Այստեղ պաշտպանողական գործողությունների արդյունքում Վորոնեժի ռազմաճակտի ուժերը մեծ կորուստներ կրեցին, իսկ հակառակորդը անցավ ամուր ամրացված շրջաններ և պատրաստ էր սկսելու հզոր գրոհ: Գործողության ընդհանուր նպատակը կայանում էր նրանում, որ ամուր ընդհանուր ռազմաճակատային հարվածով մասնատել թշնմու ուժերը, շրջապատել և ջախջախել «Հարավ» բանակային խմբավորումը: գործողությունը իրականացնում էին օգոստոսի 3-23-ը Վարոնեժյան և Ստեպյան բանակների զորքերը միջոցով: Նրանց գործողությունները կոորդինացնում էր Ժուկովը: Արդյունքում 3-11-ի շրջանում հակառակորդի խարկովյան խմբավորումը 3 անգամ շրջապպատվեց: Սակայն գերմանացիները խելացի գործողությունների արդյունքում ներքին խմբավորման ուժերը ավելի քան 10 դիվիզիա (շուրջ 600 տանկ) կենտրոնացրեցին Ախտիրկա և Բոգոդուխովա շրջաններում և հասցրեցին հակահարված: Ծավալվեցին դաժան մարտեր լայնարձակ Խարկով քաղաքի արևմտյան մասում: [[Օգոստոսի 20]]-ին խորհրդային հրամանատարությունը, տանելով մեծ օգնություն, անցավ հարձակման և [[օգոստոսի 23]]-ին գիշերային հարձակման արդյունքում [[Խարկով]]ը ազատագրվեց:Երկու բանակների զինվորները 150կմ շարժվեցին խորք և ջախջախեցին թշնամու ամուր խմբավորումը՝ ստեղծելով պայմաններ Աջափնյա Ուկրաինայի ազատագրման և Դնեպր դուրս գալու համար: Կուրսկի ճակատամարտը շարունակվեց 50օր 400-550կմ ճակատով: Երկու կողմերից նրանում մասնակցում էին ահռելի ուժեր՝ շուրջ 300 դիվիզիա (ավելի քան 4մլն մարդ): Արդյունքում ընդհատվեց Գերմանիայի վերջին փորձը իրականացնելու ստրատեգիական մեծ գործողություններ Արևելյան ռազմաճակատում: Սակայն թշնամին կորցրեց 30հատուկ դիվիզիաներ, այդ թվում 7 տանկային: Գերմանական զորքերի ոգին ընկավ, [[Ստալինգրադ]]ի ռևանշը վերցնել չհաջողվեց: Իսկ դա նշանակում էր, որ պատերազմի լավ ընթացքը [[ԽՍՀՄ]]-ի հետ չկատարվեց:
 
== Կորուստներ ==
Խորհրդային զորքերի կորուստները այս ճակատամարտում ահռելի էին : Դրանք կազմեցին 254 400 անվերադարձ և 608,800 սանիտարական վիճակից զոհեր: Թշնամու կորուստները ըստ գերմանացիների տեղեկությունների կազմեցին 3,5 անգամ քիչ: Տեխնիկայի մեջ խորհրդային ուժերը կորցրեցին 6 000 տանկ 1600 ինքնթիռ, այն դեպքում, երբ գերմանացիները կորցրեցին 1300 տանկ և 1000 ինքնաթիռ: Տանկերի մեծ կորուստները բացատրվում էր նրանով, որ խորհրդային T-34 տանկերին անհրաժեշտ էր ավելի ամուր փող, քան 76մմ կալիբրը: Գերմանական «վագրերն» և «ֆերդինանտներն» ունեին ավելի մեծ սկզբնական արագություն և ավելի հեռու էին կրակում, իսկ տանկերը և հրանոթները ավելի ամուր զրահով էին պատված: Խորհրդային զորքերի կորուստների պատճառը ուներ նաև այն պատճառը, որ հրամանատարությունը անհրաժեղտ չափի գիտելիքներ չուներ: Նրանք կրկնում էին արդեն հնացած մեթոդներ և՛ պաշտպանության, և՛ հարձակողական գործողությունների ժամանակ: Այդ ամենը նպաստում էին հակառակորդի գործողություններին պաշտպանության մեջ և հնարավորություն էին տալիս դիմելու հակահարձակման: Այնուհանդերձ գերմանական գեներալները ստիպված էին ընդունել, որ [[1943]] թվականի ամառային մարտերը մեծապես զրկեցին իրենց զորքերը պաշտպանվելու կարողություններից և բացասաբար ազդեցին զինվորների հոգեբանական իրավիճակի վրա, «այն դեպքում, երբ թշնամու զորքերի ղեկավարությունը, զինումն ու սարքավորումը, հակառակը, լավացան»:
 
== Արդյունք ==
[[Կարմիր Բանակ]]ի հաջողությունների շնորհիվ դաշնակիցները հնարավորություն ստացան ռազմական գործողություններ իրականացնել Իտալիայում, քանի որ Կուրսկի ճակատամարտը ստիպեց գերմանական հրամանատարությանը միջերգրածովյան թատերաբեմից մեծաթիվ ավիացիոն խմբավորումներ և զորքերը տեղափոխել այստեղ, ինչպես նաև դուրս բերել մեծաթիվ մարտական դիվիզիաներ [[Ֆրանսիա]]յից և [[Հոլանդիա]]յից: Կուրսկի ճակատամարտի պարտությունը գերմանական բլոկի երկրներին համոզեց նրանում, որ ուժերի հավասարակշռությունը արմատապես փոխվել է Խորհրդային Միության կողմը: Ուժեղացան [[Հունգարիա]]յի փորձերը կնքել սեպարատ հաշտություն Արևմուրքի հետ: [[1943]] թվականի աշնանը [[Իսպանիա]]յի դիկտատոր Ֆրանկոն դուրս է բերում իր «Կապույտ դիվիզիայի» մնացորդները [[Լենինգրադ]]ից: Սկսվեց ճգնաժամ [[Գերմանիա]]յի և [[Ֆինլանդիա]]յի հարաբերություններում:
 
[[Կատեգորիա:Երկրորդ Համաշխարհային Պատերազմ| ]]
 
{{Link GA|no}}
{{Link GA|sr}}
Տող 53 ⟶ 55՝
[[ar:معركة كورسك]]
[[az:Kursk döyüşü]]
[[be:Курская бітва]]
[[bg:Битка при Курск]]
[[bn:কুর্স্কের যুদ্ধ]]