«Բզնունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{unreferenced}}
'''Բզնունիներ''', նախարարական տոհմ հին Հայաստանում։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Բզնունիների նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր [[Վաղարշակ]]ը։ Տոհմի ժառանգական տիրույթը եղել է [[Բզնունիք]] գավառը։ [[Զորանամակ]]ի համաձայն, Բզնունիները Հայոց արքունիքին տվել են 3000 հեծյալ։ Մովսես Խորենացու վկայութամբ՝ 330 թ–ին Հայոց թագավոր [[Տրդատ երրորդ|Տրդատ Գ–ի]] մահից հետո, երբ Հայաստանում ստեղծվել էր ժամանակավոր անիշխանություն, միմյանց դեմ կռիվներում երեք նախարարական տոհմ՝ Բզնունիները, [[Մանավազյաններ]]ը և [[Որդունիներ]]ը, ոչնչացան մեկը մյուսի ձեռքով։ 330–ական թթ Բզնունիների նահապետ Դանաբենը դավաճանել է հայրենիքին, որի համար Վաչե Մամիկոնյան սպարապետը և Վահան Ամատունի իշխանը նրան ձերբակալել են, մահապատժի ենթարկել, իսպառ բնաջնջել Բզնունիների տոհմը, կալվածները վերածել սեփականության, այնուհետև հանձնել Բզնունի եպիսկոպոսին։ Այս պատճառով Բզնունիների տիրույթները հիշվում են կաթողիկոսական գավառների մեջ։ [[Արտաշատ]]ի 450–ի, [[Դվին]]ի 505–ի և 555–ի ժողովներում հիշվում են Բզնունյաց [[եպիսկոպոս]]ները։
 
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]