«Տայգա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: hi:ताइगा
No edit summary
Տող 1.
'''Տայգա''' բառը յակուտերեն է և նշանակում է [[անտառ]]: Սակայն ոչ բոլոր անտառներն են տայգա: Գիտնականները տայգա են անվանում բնական որոշակի գոտու փշատերև անտառները: Գիտնականները տարբերում են ''մութ փշատերև տայգա, լուսավոր փշատերև տայգա և սոճու անտառներ:'' '''Մութ փշատերև տայգան''' հիմնականում եղևնու և եղևինու, [[Սիբիր]]ում` նաև մայրիանման (սիբիրյան) սոճու անտառն է: '''Լուսավոր փշատերև տայգա''' են անվանում խեժափիճու անտառները:
 
Տայգան տարածված է [[Եվրասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի բարեխառն գոտիներում: Եվրասիայում տայգայի գոտին զբաղեցնում է հսկայական` [[Սպիտակ ծովիցծով]]ից մինչև [[Խաղաղ օվկիանոսըօվկիանոս]]ը ձգվող տարածություն: Հյուսիսում տայգան սահմանակից է անտառատունդրային, հարավում` լայնատերև անտառների գոտուն: Տայգան հսկայան հարստություններ ունի, որոնցից ամենակարևորը [[փայտանյութ]]ն է: Բայց անտառը պետք է հատել շատ մտածված, որպեսզի հատված անտառամասում [[ճահիճ]] չգոյանա: Ծառերը հատելուց հետո մարդիկ պետք է այնտեղ նորերը տնկեն: Տայգայի մյուս հարստությունը ''մորթին'' է: Տայգայից բացի աշխարհում ոչ մի տեղ այդքան շատ մուշտակամորթ գազաններ չեն բնակվում: Այստեղ կան և′ [[սկյուռ]] ու [[սամույր]], և′ [[կզաքիս]], և′ [[ջրաքիս]] ու [[ջրասամույր]]: Ամեն տարի` առաջին ձյան հետ տայգա են գալիս որսորդները` մուշտակամորթ գազաններ որսալու:<br />
Տայգան մարդուն տալիս է սիբիրյան սոճու «կաղիններ», արժեքավոր դեղաբույսեր` մարալարմատ, [[Չիչխան դժնիկանման |փշարմավ]] (չիչխան), կյանքի արմատ` [[ժենշեն]]: Տայգայի ճահիճներից հավաքում են լոռամրգի: Տայգայում շատ են նաև հատապտուղներն ու սնկերը: Այստեղ աճում են [[հապալասենի]], թթուհատի, մոշենի, մռամոշի, [[ազնվամորի]], [[լոռամրգի]]: Տայգայի գոտու ընդերքը հարուստ է ալմաստով[[ալմաստ]]ով ու [[ոսկի|ոսկով]], նավթով[[նավթ]]ով ու գազով[[գազ]]ով, արժեքավոր միներալներով ու հանքաքարերով: Սակայն տայգան, հատկապես նրա արևելյան շրջանները, դեռևս լրիվ ուսումնասիրված չէ, քանի որ նրա ճահճուտներով ու անանցանելի անտառներով անցնելն այնքան էլ հեշտ գործ չէ:
 
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Տայգա]]
[[Կատեգորիա:Բնություն]]
 
[[af:Taiga]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տայգա» էջից