«Սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Karl Theodor von Piloty Murder of Caesar 1865.jpg|մինի|278x278փքս|[[Հուլիոս Կեսարի սպանություն|Կայսր Հուլիոս Կեսարի սպանությունը]] [[Հռոմեական սենատ|Հռոմեական սենատում]]։ Սա պատմությանը հայտնի արքայասպանության վառ օրինակներից է։ Ներկայիս [[Քրեական իրավունք|քրեաիրավական իմաստով]] այն կարող է որակվել մի խումբ անձանց կողմից քաղաքական գործունեությամբ պայմանավորված առանձնակի դաժանությամբ սպանություն։]]
'''Սպանություն''' ({{lang-lat|-cidium}}, [[մարդասպանություն]]՝ homocidium), [[Քրեական իրավունք|քրեական իրավունքում]]՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը հանդիսանում է անձի դեմ ուղղված [[Հանցագործություն|ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն]]։ Սպանություն կարող է համարվել բացառապես [[Դիտավորություն|դիտավորությամբ կատարված արարքը]], ուստի դիտավորության մեղքի ձևի բացակայության պայմաններում արարքը կարող է որակվել որպես անզգուշությամբ կյանքից զրկում։ Քրեաիրավական իմաստով սպանություն չի կարող համարվել նաև օրենքի սահմաններում (օրինակ՝ [[Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ|անհրաժեշտ պաշտպանության]] վիճակում) մեկ ուրիշին կյանքից զրկելը կամ [[Ինքնասպանություն|ինքնասպանությունը]] (ինքնասպանության փորձը)։
 
Սպանությունը կարող է կատարվել ծանրացուցիչ և մեղմացուցիչ հանգամանքներում։ Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված է համարվում, օրինակ, [[Հղիություն (մարդ)|հղի կնոջ]], անօգնական վիճակում գտնվողի, [[Ընտանիք|ընտանեկան դրությամբ]] և [[Հաշմանդամություն|հաշմանդամությամբ]] պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվողի, [[Անչափահաս|անչափահասի]] սպանությունը, առանձնակի դաժանությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակներով, շահադիտական կամ խուլիգանական դրդումներով կամ պատվերով կատարված սպանությունը։ Մեղմացուցիչ հանգամանքներում է [[Աֆեկտ|աֆեկտի]] պահին կատարված սպանությունը, ծննդկանի կամ ծննդաբերողի կողմից երեխայի սպանությունը, օրինական միջոցների սահմանանցմամբ կատարված սպանությունը և այլն։ Սպանություն է համարվում նաև, այսպես կոչված, «մահանպաստ», «մահաբեր» գաղափարախոսությունների տարածման հետևանքով ինքնասպանության հակելը։