«Կրակի տարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 13.
Մուհամմեդը շտապում է կատարել Վլիթ խալիֆի հրահանգը։ Կազմելով ծրագիր՝ այն հանձնում է [[Նախճավան]] քաղաքի իր տեղապահ՝ Կաշմին, որն էլ իր հերթին հրավեր է ուղարկում բոլոր նախարարական տոհմերին, որ ընտանիքներով և ձիավոր զորականներով ներկայանան Նախճավան՝ թոշակ ստանալու նպատակով, որովհետև այն կարգադրել է խալիֆը։ Նախարարներց շատերը իրենց պարզամտությամբ հավատալով այդ խաբեությանը՝ գնում են Նախճավան։ Հավաքվել էր խոշոր բազմություն, որ հարկավոր եղավ մի մասին ուղարկել մերձակա [[Խրամ (քաղաք)|Խրամ]] ավանը։ Այնուհետև և՛ Նախճավանում, և՛ Խրամում բոլորին կալանավորեցին և փակեցին տեղական եկեղեցիներում։ Այս եկեղեցիներում դռներն ու պատուհանները ոչ միայն ամուր փակել էին, այլ նաև հյուսել աղյուսով։ Կաշմը հրամայում է այրել եկեղեցիների փայտե ծածկերը։ 705 թվականին երկու եկեղեցիների մեջ ոչնչանում են հայ ազատներն ու նախարարները։ Կաշմը բոցերի մեջ այրվող մարդկանց բազմությունը ցույց տալով իշխաններին՝ պահանջում է փրկագին։ Նա առաջարկում է իրենց հանձնել բոլոր գանձերը, որպեսզի նրանք չհրկիզվեն, սակայն այս առաջարկը չի կատարվում։ Վարդանակերտի վրեժը լուծված էր սարսափելի անգթությամբ։ [[Արաբներ]]ը գոհ էին այդ վրեժից։ Այս է պատճառը, որ 705 թվականը կոչեցին «Կրակի տարի» անունով։
 
Սակայն որքան էլ մեծ լիներ հայ նախարարության հասցված վնասը, Նախճավանի և Խրամի դեպքերը լիովին չիրագործեցին Մուհամմեդի ծրագիրը, քանի որ հայ նախարարությունը թուլանում էր միայն ժամանակավորապես։ Մուհամմեդի գործողությունները այնքան սաստիկ բողոք է բարձրացնում հայոց աշխարհում, որ Վլիթ ամիրապետը, թեև ինքն էր հրահանգել նախարարական տոհմերի ոչնչացումը, ետ է կանչում իր ոստիկանին և նրա փոխարեն նշանակում է [[Աբդուլ Ազիզ|Աբդուլ-Ազիզին]], որը հայոց աշխարհ բերեց խաղաղության, հաշտության և շինարարության քաղքականություն։ Նրա առաջին գործը եղավ թղթեր գրել Փոթիում ապաստանված նախարարներին և համոզել, որ յուրաքանչյուրը վերադառնա իր կալվածը՝ երաշխավորելով, որ նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնա։ Նախարարները հավատացին Աբդուլ-Ազիզին և վերադարձան։ Աբդուլ-Ազիզի ամենագլխավոր բարեփոխումներից մեկը եղավ [[Դվին]]ի պարիսպների նորոգումը, դրանց շուրջ խրամատ շինելը և ջուր լցնելը։
 
== Ծանոթագրություններ ==