«Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտը փոփոխում է․: fr:Lance-roquettes multiple
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:BM-13 RB.jpg|thumb|right|200px|ԲՄ-13 «Կատյուշա»]]
'''Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ )''', [[Ռեակտիվ հրետանի|ռեակտիվ հրետանու]] տեսակ է: Նախատեսված է հեռավոր տարածությունների վրա հակառակորդի տեխնիկայի, կարևոր օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար, կախված հրթիռային զինամթերքի տեսակից, կարող է օգտագործվել նաև այլ նպատակների համար(ականապատում, հետախուզում և այլն): ''Համակարգի'' սպառազինությանը իր մեջ ներառում է՝ բազմահրթիռային արձակման կայանք, ռեակտիվ զինամթերք(չկառավարվող հրթիռներ, ռեակտիվ խորքային ռումբեր, այլ նշանակության արկեր), տրանսպորտային կամ տրանսպորտային-լիցքավորող մեքենա և այլ սարքավորումներ: Արձակման կայանքը հիմնականում ունենում է տասնյակից ավելի արձակման փողեր՝ ամեն հրթիռի համար առանձին: Հրթիռների արձակումից հետո, արձակման փողերի մեջ լիցքավորվում(տեղադրվում) են նոր հրթիռներ, կախված ''համակարգի'' տեսակից լիցքավորումը կատարվում է ձեռքով կամ հատուկ նախատեսված սարքավորման միջոցով: