«Լևոն VI Իմաստասեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
[[Պատկեր:GoldSolidusLeoVIAndConstantinVIIPorphyrogenetos908-912.jpg|մինի|Լևոն Զ ոսկեդրամը, որտեղ նա պատկերված է որդու՝ [[Կոստանդին Ծիրանածին|Կոստանդիանոս Է Ծիրանածնի]] հետ]]
'''Լևոն VI Իմաստասեր''' կամ '''Փիլիսոփա''' (հայկական պատմական ուսումնասիրություններում անունը գրվում է նաև որպես՝ '''Լևոն Զ Իմաստասեր''', {{lang-el|Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI}}, {{ԱԾ}}), բյուզանդական կայսր [[886]] թվականից առ [[912]] թվականը։ Լևոն VI Իմաստասերը Բյուզանդիան 867-1056 թվականներին կառավարած [[Հայկական հարստություն|Հայկական հարստության]] ներկայացուցիչ է։
Լևոն Իմաստասերը (Լևոն Մաթեմատիկոս) 845 թվականից եղել է Մագնավրա կայսերական պալատում վերաբացված Կոստանդնուպոլսի համալսարանի առաջին ղեկավարը։ Համալսարանում նա դասավանդում էր փիլիսոփայություն` շաղկապելով այն հին հունական գրականության և մաթեմատիկայի հետ։ Դասախոսությունների ոգին ազատամտությունն էր` ձերբազատված նախապաշարմունքներից։ Անվանի գիտնականն իր գործունեությամբ աչքի էր ընկել դեռ Թեոփիլոս կայսեր օրոք, իսկ նրա փառքը հասել էր մինչև Բաղդադի խալիֆի պալատը: Այդ էնցիկլոպեդիստ գիտնականը զբաղվել է մաթեմատիկայով, բնագիտությամբ, աստղաբաշխությամբ, կիրառական մեխանիկայով, գրել էպիգրամներ` ցուցաբերելով անտիկ փիլիսոփայության խոր իմացություն: Որպես հմուտ ճարտարագետ նա արքունի պալատում
պատրաստել է ջրի ճնշման տակ բարդ շարժումներ կատարող մետաղյա մեխանիկական կենդանիներ ու ծառեր, ինչպես նաև հատուկ կոճակով մինչև առաստաղը բարձրացող կայսերական գահ: Գիտնականի ստեղծած սարքերն օգտագործվում էին օտարերկրյա հյուրերի ու միապետների վրա տպավորություն թողնելու համար և հաճախ ունենում էին քաղաքական կարևոր նշանակություն: Լևոնը կատարել է նաև փարոսների օգնությամբ մեծ հեռավորությունների վրա գործող լուսային հեռագրի գյուտը, որն ուներ տեղեկատվական և ռազմական կարևոր նշանակություն։ Լևոնին է պատկանում տառերը որպես մաթեմատիկական սիմվոլներ օգտագործելու գյուտը, որով, փաստորեն, սկիզբ է դրվել ժամանակակից հանրահաշվին: Գիտնականը գրել է նաև անտիկ մաթեմատիկոսների վերաբերյալ աշխատություններ` կարևոր դեր խաղալով նրանց գիտական ժառանգության պահպանման գործում <ref>[http://www.noravank.am/upload/pdf/88_am.pdf Հայ-բյուզանդական քաղաքակրթական առնչությունների շուրջ]</ref>։
«Իմաստասեր» անունը ստացել է պետական կառավարման տարբեր բնագավառներին և ռազմարվեստին վերաբերող երկեր գրելու, բանաստեղծություններ և ճառեր հորինելու, ինչպես նաև իր հոր՝ [[Բարսեղ Ա]] կողմից նախաձեռնած «Բազիլիկաներ» անունը կրող օրենքների ժողովածուն ավարտելու համար։
{{Արտաքին հղումներ}}