«Թրոմբոցիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:Արյան_ձևավոր_տարրեր_Blood cells (hy).svg|մինի|Արյան ձևավոր տարրերը]]
'''Թրոմբոցիտներ''' կամ '''արյան թիթեղիկներ''', կորիզազուրկ գոյացություններ, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ 180.000– 400.000 է։ Դրանք մասնակցում են [[արյան մակարդում|արյան մակարդմանը]]։ Երբ որևէ [[արյունատար անոթ]] է վնասվում, դրանք կուտակվում են վնասվածքի տեղում, կպչում միմյանց և անջատում են արյան անոթը սեղմող ու մակարդուկ (թրոմբ) առաջացնող նյութ, որը խոչընդոտում է արյունահոսությունը։