«Սասունցի Դավիթ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ 94.228.24.4 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 5.63.161.53 մասնակցի վերջին տարբերակին։ Պիտակ՝ Հետշրջում |
No edit summary |
||
Տող 5.
'''Սասունցի Դավիթ''', «[[Սասնա Ծռեր]]» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։
Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննդից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Սասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է
Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ Սասունցի Դավիթը հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ Սասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշները։
|