«Ձի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 87.241.189.34 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 93.185.41.88 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 35.
}}
 
'''Ձի''', ընտելացված [[կենդանիներ|կենդանի]] և բառացությամբ մոնիկաՊրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես [[մ.թ.ա. 4000|մ. թ. ա. 4000]] թվականին, իսկ արդեն [[մ.թ.ա. 3000|մ. թ. ա. 3000]] թվականին ձին [[մարդ]]ու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև [[Հայկական լեռնաշխարհ]]ը։ [[2008]] թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը [[Ամերիկա]]յում, 13,800,000՝ [[Ասիա]]յում, 6,300,000՝ [[Եվրոպա]]յում և մնացածը [[Աֆրիկա]]յում ու [[Ավստրալիա]]յում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։
 
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հազար տարի առաջ Ասիայում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձի» էջից