«Միսաք Թորլաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 853932 խմբագրումը, որի հեղինակն է՝ Ստյոպ (քննարկում)
Տող 1.
[[Պատկեր:Nemesis misak torlakian.jpg|thumb]]
'''Միսաք Թորլաքյան''' ([[1888]], գյուղ Կյուշանա, [[Տրապիզոնի նահանգ]]- [[1968]], [[Քալիֆորնիա]]), հայ վրիժառու, [[ՀՅԴ]] անդամ: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում` կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով: Առաջին աշխարհյամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում: 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ: [[1921]] թվականի [[հուլիսի 18]]-ին [[Միսակ Թոռլակյան]]ը [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] ոչնչացրել է [[Ադրբեջան]]ի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:Թորլակյանի գործընկերներն էին [[Երվանդ Ֆունդուկյան]]ն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ, նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:1921թ. հոկտեմբերին անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ [[Դրաստամատ Կանայան]]ի հայափրկիչ գործին, Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի: Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Քալիֆորնիա:
 
== Թորլաքյանի հուշերը ==