«Տիտոս Մակկիոս Պլավտուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 5.
'''Տիտոս Մակկիոս Պլավտուս''' (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է ({{ԱԾ}}) [[Ումբրիա]]յի [[Սարսինա]] քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտուսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս» («Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն, որ նա մահացել է ([[մ.թ.ա. 184]].)։
 
== Կենսագրություն և գրական գործունեությունը ==
Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր [[Ֆրիդրիխ Ռիչլը]], որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր, որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են [[Հելիուս]]ը և [[Կիկերոն]]ը։