«Կոպենհագեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2058 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
}}
'''Կոպենհագեն''' ({{lang-da|København}} [{{IPA|kʰøb̥ənˈhaʊ̯ˀn}}], հին {{lang-da|Køpmannæhafn}} — «Արևտրականների նավահանգիստ», {{lang-lat|Hafnia}}), [[Դանիա]]յի մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է [[Զելանդիա]], [[Սլոտսհոլմեն]] և [[Ամագեր]] կղզիների վրա։ Պատմական քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 500 հազար մարդ, արվարձաններով՝ ավելի քան 1 մլն մարդ։ Կոպենհագենի մի մասն է կազմում [[Քրիստիանիա ազատ քաղաք]]ը, որն ունի մասամբ ինքնակառավարություն։
 
== Պատմական ակնարկ ==
 
Առաջին անգամ Կոպենհագենը պատմական աղբյուրներում հիշատակվել է [[1043]] թվականին, [[Հավն (նավահանգիստ)|Հավն]] նավահանգստի անվամբ: Իսկ [[1170]] թվականին անվանվել է Կոպենհագեն։
 
[[1254]] թվականին ստացել է [[քաղաք]]ի կարգավիճակ: [[1416]]թ.-ին անցել է թագավորի անմիջական իշխանության տակ և ստացել լայն արտոնություններ, իսկ [[1433]]թ.-ին դարձել է թագավորական աթոռանիստ:
 
== Ճարտարապետությունը ==
 
Կոպենհագենի հին մասում պահպանվել է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարյան օղակա-շառավղային հատակագծումը: Ճարտարապետական հուշարձաններից են՝ [[Կրիստիանսբորգ պալատ-պառլամենտ]]ը (1733-1740), [[Բիրժա]]ն (1619-1640), [[Տորդվալսենի թանգարան]]ը (1839-1848), [[Ռոսենբերգ պալատ]]ը (1606-1634), միջնաբերդը (1661), բարոկկո ոճի [[Շառլոտենբերգ պալատ]]ը (1672-1677) և [[Ամալիենբորգ պալատային համալիր]]ը (շինարարության սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905):
 
20-րդ դարի սկզբից քաղաքն աճում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ` միաձուլվելով արվարձաններին, որտեղ կառուցում են բնակելի համալիրներ: 20-րդ դարի կառույցներից են [[Գրունդտվիգի եկեղեցի]]ն (1921-1940), ռադիոկենտրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» ավիաընկերության շենքը (1959): Կոպենհագենի զարգացման գլխավոր հատակագիծը հրապարակվել է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսեն):
 
== Թատրոններ ==