«Գյուտ Գողթնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.9.2
Տող 25.
 
== Կենսագրություն ==
Գյուտ Գողթնեցին մինչ հոգևորական դառնալը կոչվում էր Վասակ։ Նրա պապը՝ [[Գյուտ Գողթնեցի (իշխան)|Գյուտը]] [[5-րդ դար]]ի սկզբում օժանդակել էր [[Մեսրոպ Մաշտոց]]ին քարոզության ժամանակ։ Հոր՝ [[Շաբաթ Բ Գողթնեցի|Շաբաթ]] իշխանի մահից հետո նրա երկու որդիները՝ Վասակը և [[Շապուհ Գողթնեցի|Շապուհը]] տոհմական ժառանգության և հատկապես [[Օրդուբադ|Որդուատ]] գյուղի համար պատերազմ են սկսում։ Պատերազմի ժամանակ Վասակը մահացու վիրավորում է Շապուհին, բայց զղջում է իր արածի համար ու ուխտում է ճգնավոր դառնալ, եթե եղբայրն առողջանա։ Շապուհն ապաքինվում է, իսկ Վասակը քաշվում է [[Բաղք]]ի լեռները և իրեն նվիրում ճգնավորության։ 3 և կես տարի անց նա հեռանում է [[Երասխ]]ի ափին գտնվող [[Քարավազ]] կոչված վայրը և քարանձավներից մեկում ճգնում։ Ճգնելու շրջանում էլ սկսում է կոչվել Գյուտ։ Շուրջ տասը տարի անց այս վայրերում է հայտնվում մի թագավորազն՝ հետապնդելով մի եղջերվի։ Տեսնելով, թե Գյուտն ինչպես է արջի թաթը խնամում, և ազդվելով մենակյացի սրբությունից՝ թագավորազն իշխանավորը մկրտվում է՝ վերցնելով [[Քրիստոսասեր (թագավորազն)|Քրիստոսասեր]] անունը։ Վերջինս, անհրաժեշտ դրամ բերելով, Գյուտի հետ մեկտեղ վանք է կառուցում, որը շատ չանցած՝ ավերվում է արքայազնի հոր կողմից, իսկ ճգնավորները փրկվում են՝ մինչ այդ վանքից հեռացած լինելով։ Այս իրադարձություններից հետո արքայազնի հայրը ծանր հիվանդանում է և որդու խորհրդով՝ բուժվելու համար վերականգնում է [[Գյուտա վանք|Քարավազի վանքը]] (Գյուտա վանք), ուր հավաքվում են 500-ի չափ ճգնավորներ, որոնցից 200-ը հաստատվում են վանքում, իսկ 300-ը՝ շրջակա քարայրներում։ Հետագա հարձակումներից մեկի ժամանակ նահատակվում են 84-ամյա Գյուտը և Քրիստոսասերը, որոնցից առաջինը թաղվում է եկեղեցու գավթում, իսկ երկրորդը՝ եկեղեցում։ Գյուտի աշակերտներից էր [[Սյունիքի եպիսկոպոսություն|Սյունիքի]] [[Երիցակ եպիսկոպոս]]ը, որին օգնել էր կառուցել [[Նոր Երուսաղեմ եկեղեցի]]ն<ref name="Աճառյան" /><ref>[{{Cite web |url=https://www.qahana.am/am/leaders/show/320766938/0 |title=Մուշե Ա Այլաբերցի (526-534)] |accessdate=2019-10-30 |archive-date=2019-10-30 |archive-url=https://web.archive.org/web/20191030013017/https://www.qahana.am/am/leaders/show/320766938/0 |dead-url=yes }}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==