«Ակակի Ծերեթելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: az:Akaki Sereteli; կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:AkakiTsereteli.jpg|thumb|200px|Ակակի Ծերեթելի (1840-1915)]]
'''Ակակի Ծերեթելի''' ([[վրացերեն]]` ''აკაკი წერეთელი'', [[1840]], [[հունիսի 9]] - [[1915]], [[հունվարի 26]]), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր ([[Իլյա Ճավճավաձե]]ի հետ միասին)։
 
Ծնվել է [[Սաչխեր]]ի շրջանի [[Սխվիտոր]] գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և [[ռուսերեն]] գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850-ին ընդունվել է Քութայիսի նահանգական գիմնազիա։ 1859-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր հաճախել համալսարանի արևելյան լեզուների (հայ-վրացական բաժին) դասընթացներին։
Տող 6.
Ուսանողական տարիներին ծանոթացել է [[Տարաս Շևչենկո]]յի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմկերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862-ին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և [[պարբերական մամուլ]]ի զարգացման գործում։
 
Ակակի Ծերեթելին գրել է նաև մի շարք պոեմներ` «Թոռնիկե Էրիսթավի», «Պատարա Կախի», «Թամար ցբիերի», «Դաստիարակը» և այլն։ Վրացական արձակը հարստացրել է «Բաշի աչուկ» պատմական վիպակով և «Իմ կյանքը» ինքնակենսագրական երկով։<ref>{{cite book|author=|title=Վրացական պոեզիա|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=|year=1983|page=էջ 414}}</ref>
 
== Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունը ==
[[Պատկեր:Ge-money-lari-10.jpg|thumb|200px|Ակակի Ծերեթելու պատկերը 2007-ին թողարկված 10 [[լարի]]անոց թղթադրամի վրա]]
Ծերեթելին ունի բանաստեղծություն, որը վերաբերվում է Գաբրիել Սունդուկյանին: Բանաստեղծությունը թարգմանել է [[Գեղամ Սարյան]]ը:<ref>{{cite book|author=|title=Սրտի ձայներ|publisher=«Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո»|location=Երևան-Թբիլիս|year=1970|page=էջ 7-8}}</ref>
Տող 29.
 
[[ab:Акаки Ҵереҭели]]
[[az:Akaki Sereteli]]
[[ca:Akaki Tsereteli]]
[[de:Akaki Zereteli]]