«Մանեճ Ապահունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.9.2
Տող 39.
 
== Մեծ Հայքի անկումը ==
Մանեճ Ապահունին [[Մեծ Հայք]]ի վերջին արքա՝ [[Արտաշես Դ]]-ի (422-428) ժամանակակիցն է։ Հայ նախարարները դժգոհ լինելով Արտաշես Դ արքայի վարքից, բողոքում են պարսից [[Վռամ Ե]] (420-438) արքային։ Վերջինս 428 թվականին գահընկեց է անում Արտաշեսին և Մեծ Հայքը վերածում [[Հայկական մարզպանություն|մարզպանության]]։ Այս որոշմանը հակառակվում է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] [[Սահակ Պարթև]]ը (387-428), որի համար Պարսից արքան զրկում է նրան կաթողիկոսական աթոռից և հարքունիս գրավում նրա տիրույթները, ապա Արտաշես Դ-ի հետ միասին ձերբակալվում է և ուղարկվում [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստան]]։ Պարսից արքան նոր կաթողիկոս է նշանակում ասորի [[Սուրմակ]]ին։ Սուրմակին և նրան հաջորդած՝ ասորի [[Բրքիշո]]յին հայ նախարարները զրկում են կաթողիկոսական աթոռից և Սահակ Պարթևի ձերբակալությունից հետո 4 տարի անց՝ 432 թվականին դիմելով պարսից արքային, խնդրում են կաթողիկոս նշանակել մեկ այլ մարդու, որը կշարժվեր իրենց կրոնի օրենքներով, կամ էլ վերադարձնել Սահակ Պարթևին։ Սահակ Պարթևի օգտին հանդես են գալիս Մանեճ Ապահունին և [[Սպանդարատ Կամսարական (5-րդ դար)|Սպանդարատ Արշարունին]]՝ իրենց կողմնակիցներով։ Վռամ Ե Գուրը մասամբ է կատարում հայ նախարարների խնդրանքը։ Այսպիսով, կաթողիկոս է նշանակվում [[Շմուել (կաթողիկոս)|Շամվել ասորին]], որը որպես Սահակի ընդդիմադիր և հակաթոռ՝ գրեթե ամբողջությամբ իր ձեռքն է վերցնում կաթողիկոսական աթոռը։ Իսկ Սահակ Պարթևին թողնում է նրա կաթողիկոսական աթոռից ընդամենը մի քանի գյուղ<ref name="Աճառյան" /><ref>[{{Cite web |url=https://www.qahana.am/am/leaders/show/182052847/0 |title=Ս․ Սահակ Ա Պարթև] |accessdate=2021-01-02 |archive-date=2021-02-06 |archive-url=https://web.archive.org/web/20210206112309/https://www.qahana.am/am/leaders/show/182052847/0 |dead-url=yes }}</ref>։
 
== Վարդանանց պատերազմ ==