«Գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գորգ''' - բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից. լինում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված։ Գորգերի զարդանկարները բաղկացած են կենտրոնական մասից և այն եզերող շրջանակներից։ Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գործվածքի մակերեսով (խավոտ կամ առանց խավի), նյութով ([[բուրդ]], [[մետաքս]], [[վուշ]], [[բամբակ]]) չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով ու հորինվածքով, գունային կառուցվածքով։ <ref> Հայկական Սովետական հանրագիտարան , 1977, Երևան</ref>
 
== Պատմություն ==
Դեռևս [[Ասորեստան|Ասորական]] և [[Բաբելոն|Բաբելոնական]] աղբյուրներում հիշատակվում է գորգերի մասին։ Հնագիտական պեղումների ժամանակ [[Կարմիր բլուր]]ի գործվածքների հետ հայտնաբերվել են նաև գորգի պատառիկներ։ Ներկերի, գործվածքի և թելերի որակով առավել հայտնի են արևելյան՝ պարսկական, [[հայկական գորգ|հայկական]] և թուրքմենական գորգերը։ Արևմտաեվրոպական գորգագործության ասպարեզում [[16-րդ դար]]ից հատուկ տեղ են գրավում [[շպալեր]]ները։ [[17-րդ դար]]ից առանձնանում են Սավոնների մանուֆակտուրայի ([[Ֆրանսիա]]) խավոտ գորգերը։ Դրանք սովորաբար սև ֆոնի վրա արաբենիքներով և բարոկոյական զարդերով գորգեր են։ Դրանց ազդեցությամբ խավոտ գորգեր են մշակվել [[Անգլիա]]յում և [[Իսպանիա]]յում։ [[19-րդ դար]]ից մեքենայական արտադրության զարգացման պատճառով արևմտաեվրոպական գորգի որակը խիստ ընկել է։
 
== Հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորգ» էջից