«Մովսես Խորենացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 82.140.239.120 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Ապատ63 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Պիտակ՝ հետշրջված
Տող 55.
=== «Ողբ» ===
Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլուն արտահայտություններից է «Ողբը», որը զետեղված է «Պատմություն Հայոց»երկի վերջում՝ որպես եզրափակիչ գլուխ:Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է,որով սկզբնավորվում է միջնադարում լայն կիրառություն գտած ողբերգությունը:Խորենացին այստեղ տալիս է Հայաստանի պետականության վերացման հետևանքով հայ իրականության մեջ ծայր  առած քաղաքական անկման,ազգային և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առաջ եկած բարոյալքության խտացված պատկերը:Առաջին իսկ պարբերությունը,որով շարադրանքն ստանում է պատկերավոր բնույթ և հուզումնալից ուղղվածություն,արդեն կանխորոշում է հորինվածքի մեջ հետագայում շոշափվող խնդիրների շրջանակը.«Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ,ողբում եմ քեզ,բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու՛յնդ,որովհետև վերացան թագավորդ ու քահանադ,խորհրդականդ և ուսուցանողդ.վրդովվեց խաղաղությունը,արմատացավ անկարգությունը,խախտվեց ուղղափառությունը,տգիտությամբ հաստատվեց չարափառությունը»:Մովսես Խորենացին դառն կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը:Հայրենի գահից անարգաբար վտարված է թագավորը:Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվամբ եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից և հովվակցից»,մատնվել անտերության:Չկա ազգին առաջնորդելու ընդունակ գործիչ,երկիրն ընկած է չար ու դաժան թշնամիների ձեռքը. «…Մեզ տիրել են խստասիրտ ու չար թագավորներ,որոնք ծանր ու դժվարակիր բեռներ են բարձում,անտանելի հրամաններ տալիս:…Տները թալանվում են,ունեցվածքները՝հափշտակվում,առաջնորդները շղթայվում են,նշանավոր մարդիկ՝բանտարկվում,դեպի օտարություն են աքսորվում ազնվականները,անթիվ նեղություններ են կրում ռամիկները»:Հայրենիքին հասած աղետները հեղինակը շաղկապում է իր անձնական ճակատագրին,որ շարադրանքին հաղորդում է ընդգծված քնարականություն.«Այսպիսի վշտից շունչս դեմ է առնում կոկորդիս,մեր հոր կարոտից մաշվում եմ:Ու՞ր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս…»:Սրանք չարակամ որակումներ չեն,այլ երկրի հարազատ զավակի ցավատանջ հոգուց պոկված ծանր,բայց անկեղծ հառաչանքներ,որ երկար տարիներ կուտակվել են նրա կրծքի տակ՝ հայրենիքի կործանման տխուր գիտակցությունից։
հայաստանի հանրապետուտըւն
 
== Հիշատակ ==