«Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
pic
No edit summary
Տող 1.
[[File:Matteos II.jpg|thumb|Մատթևոս Բ]]
'''Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի''' (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, 22 փետրվարի 1845թ., [[Կ. Պոլիս]] – 11 դեկտեմբերի 1910թ., [[Էջմիածին]]), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1908 թվականից: Հաջորդել է [[Մկրտիչ Ա Վանեցի|Մկրտիչ Ա Վանեցուն]] (Խրիմյան Հայրիկ), նախորդել՝ [[Գևորգ Ե Սուրենյանց]]ին: Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը: 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս: 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ: 1894թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք իբր '''Մատթևոս Գ Իզմիրլյան''': Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը: Օսմանյան իշխանությունները 1896թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում [[Երուսաղեմ]]: 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
 
1881-ին [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]] լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին [[Կահիրե]]ում լույս է տեսել նրա «Նամականին»։