«Կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Կատակերգութիւն}}
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Thalia sarcophagus Louvre Ma475.jpg|մինի|Կատակերգության հին հունական [[մուսա]] [[Թալիա]]ն՝ կատակերկագան դիմակը ձեռքին]]
'''Կատակերգություն''', ''կոմեդիա'' ({{lang-grc|κωμῳδία}}), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ։ Կատակերգությունը [[Արիստոտել]]ի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5)։ Առաջացել է [[Հին Հունաստան]]ում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա։ Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» [[Արիստոֆանես]]ի, ապա նաև [[Մենանդրոս]]ի ստեղծագործության մեջ։ [[Հին Հռոմ]]ում կատակերգության ժանրը կիրառել են [[Պլավտուս]]ը, [[Տերենցիուս]]ը և ուրիշներ։ Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով։ [[Վերածննդի դարաշրջան]]ում և հետագայում կատակերգություններ են գրել [[Իտալիա]]յում՝ [[Լոդովիկո Արիոստո]]ն, [[Նիկոլո Մաքիավելի]]ն, [[Պիետրո Արետինո]]ն, [[Կառլո Գոլդոնի]]ն, [[Անգլիա]]յում՝ [[Ուիլյամ Շեքսպիր]]ը, Բ. Ջոնսոնը, [[Ռիչարդ Շերիդան]]ը, [[Ուիլյամ Կոնգրիվ]]ը, [[Օսկար Ուայլդ]]ը, [[Բերնարդ Շոու]]ն, [[Իսպանիա]]յում՝ [[Լոպե դե Վեգա]]ն, [[Ֆրանսիա]]յում՝ [[Ժան Բատիստ Մոլիեր]]ը, [[Պիեռ Օգյուստեն Բոմարշե]]ն, [[Ռուսաստան]]ում՝ [[Դենիս Ֆոնվիզին]]ը, [[Ալեքսանդր Գրիբոյեդով]]ը, [[Նիկոլայ Գոգոլ]]ը, [[Միխայիլ Սալտիկով-Շչեդրին]]ը, [[Ալեքսանդր Օստրովսկի]]ն, [[Անտոն Չեխով]]ը, խորհրդային շրջանում՝ [[Վլադիմիր Մայակովսկի]]ն, [[Եվգենի Շվարց]]ը, [[Ալեքսանդր Կոռնեյչուկ]]ը, Ա. Սաֆրոնովը և ուրիշներ։ Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն։ Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը։ Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը։ Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով։ Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ։ Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ ([[առակ]], աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նաև՝ [[թատրոն]] («զկատականաց նուագել խօսս»)։ Թատրոնի պատմության նոր շրջանում կատակերգության հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն «commedia»-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում։ 19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը։ Գրվել են [[վոդևիլ]]ներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում։ Վոդևիլներ է գրել նաև [[Գաբրիել Սունդուկյան]]ը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («[[Պեպո]]», «[[Խաթաբալա (պիես)|«Խաթաբալա»]]», «[[էլի մեկ զոհ]]» և այլն)։ Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից են [[Հակոբ Պարոնյան]]ի «[[Պաղտասար աղբար]]»-ը և մյուս պիեսները։ Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել ([[Եղիշե Չարենց]]ի, «[[Կապկազ-թամաշա]]», [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի «[[Մորգանի խնամին]]», [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «[[Քաջ Նազարը (հեքիաթ)|«Քաջ Նազար»]]»)։ Հետագայում ևս կատակերգությունը շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դերենիկ Դեմիրճյանի, [[Նաիրի Զարյան]]ի, [[Արամաշոտ Պապայան]]ի, [[Գրիգոր Տեր-Գրիգորյան]]ի և ուրիշների սոցիալական ու կենցաղային կատակերգությունները։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=284}}