«Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. մինի|աջից '''Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկի''' (ռուսերեն` ''Алексе́й Бори́сови...
 
No edit summary
Տող 2.
'''Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկի''' ([[ռուսերեն]]` ''Алексе́й Бори́сович Лоба́нов-Росто́вский'', [[1824]], [[դեկտեմբերի 30]] - [[1896]], [[օգոստոսի 30]]), ռուս դիվանագետ, իշխան։
 
1878-79-ին` դեսպան [[Թուրքիա]]յում, 1879-82-ին` [[Անգլիա]]յում, 1882-95-ին` [[Ավստրո-Հունգարիա]]յում, 1895-ին` [[Գերմանիա]]յում։ 1895-96-ին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ Ի հակադրություն [[Ալեքսանդր Գորչակով]]ի, նրա քաղաքական հավատամքն էր` եթե Ռուսաստանը պետք է զիջումների գնա իր արևելյան քաղաքականության մեջ, ապա ավելի լավ է այդ զիջումները կատարի ոչ թե եվրոպական երկրներին, այլ հենց Թուրքիային, որպեսզի իր խիստ պահանջներով նրան չմղի Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի գիրկը։ [[Արևմտյան Հայաստան]]ում «նոր Բուլղարիա» թույլ րտալուչտալու մտահոգությամբ` նա դեմ էր հայկական արմատական բարեփոխումներին և խրախուսում էր «Հայաստանն առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որը արձակեց սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի ձեռքերը` իրագործելու արևմտահայերի 1894-96-ի ջարդերը։
 
Հավաքել և հրատարակել է արխիվային նյութեր (18-19-րդ դդ.), զբաղվել ռուսական ազնվական ընտանիքների (այդ թվում` հայազգի Դելյանովների) տոհմագրությունը։<ref>Ջ. Թորոսյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 161</ref>