«Մարգարիտ Բաբայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի [[Գոթա]] քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է [[Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա|Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում]], որտեղ դաշնամուրի դասեր է առել [[Միխայիլ Իպոլիտով-Իվանով|Մ. Իպպոլիտով-Իվանովից]], Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է [[Փարիզ]]ում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ։ 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։
 
Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, XIX19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում։ [[Կոմիտաս]]ի և [[Արշակ Չոպանյան]]ի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով։
 
1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան։ 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին։ Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref><ref>[httphttps://musicofarmeniaavproduction.comam/hy/margaretbabayan?ln=am&page=person&id=2738 Մարգարիտ Բաբայանի մասին musicofarmenia.com կայքումԲաբայան]</ref>։
 
Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։