«Թեմզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
Գետի ակունքը գտնվում է Քոթսուոլդ Հիլզում՝ ծովի մակերևույթից 108,5 մետր բարձրության վրա<ref>{{книга |автор = |язык = ru |заглавие = Большая Российская энциклопедия |ответственный = Кравец С. Л. |издание = |место = М. |издательство = Большая Российская энциклопедия |год = 2016 |страницы = 21 |страниц = 767 |isbn = 978-5-85270-369-9 |isbn2 = 5-8527-320-6}}</ref>: Թեմզան հոսում է [[Մեծ Լոնդոն]]ի տարածքով, թափվում [[Հյուսիսային ծով]]ը՝ առաջացնելով [[էստուար]]: Նրա լայնությունը Լոնդոնի շրջագծում 200—250 մետր է, էստուարի սկզբնամասում՝ Լոնդոնի արևելյան արվարձանի մերձակայքում՝ ավելի քան 650 մետր, գետաբերանի մերձակայքում՝ մինչև 16 կիլոմետր: Գետի սնուցումը հիմնականում արձրևային է:
 
Թեմզան նավարկելի է. ոչ մեծ [[բարկաս]]ները հասնում են մինչև [[Լեչլեյդ]] քաղաքի նավահանգիստ, որն ընկած է գետաբերանից մոտավորապես 310 կիլոմետր հեռավորության վրա: Լոնդոն են հասնում մինչև 800 տոննա ջրատարողությամբ նավերը, իսկ օվկիանոսային նավերը հասնում են Թիլբերի: Լոնդոնից բացի՝ Թեմզայի ափերին են ընկած նաև [[Օքսֆորդ]], [[Ռեդինգ (Անգլիա)|Ռեդինգ]] քաղաքները և այլ բնակավայրեր: Գետի վրա ամեն տարի կանոնավոր կերպով կազմակերպվում է թագավորական Հենլի ռեգատան՝ առագաստանավային մրցաշարը, ինչպես նաև [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդի]] ու [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի]] համալսարանների ուսանողների թիավարության մրցումները::
 
Հին ջրանցքներով Թեմզան կապված է [[Բրիստոլի ծոց|Բրիսթոլ]]ի ծովածոցի, [[Իռլանդական ծով]]ի, երկրի կենտրոնական մասի արդյունաբերական շրջանների հետ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեմզա» էջից