«Մարտունու շրջան (Արցախ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 75.
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հացահատիկային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնաբուծությունը։ Հանրապետության հացահատիկային մշակաբույսերի 24,2%-ը, խաղողի համախառն բերքի 58,9%-ն արտադրվում է Մարտունիի շրջանում։ [[2002]] թվականից գործում է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան (ՍՊԸ)։ Խորհրդային տարիներին շրջանն ադրբեջանական մշակող ձեռնարկություններին մատակարարել է հացահատիկ, [[խաղող]], միրգ, բոժոժ, բուրդ, կաթ և այլն։ 2009 թվականին շրջանի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում արդյունաբերությունը 3,3% էր, գյուղատնտեսությունը՝ 25,3%, շինարարությունը՝ 13,1%, կապը՝ 6,4%, մանրածախ ապանքաշրջանառությունը՝ 10,6%, ծառայությունները՝ 7,8%։ Ավտոճանապարհներով կապված է [[Ստեփանակերտ]]ի, [[Մարտակերտ]]ի, [[Հադրութ]]ի հետ։
 
== Աշխարհագրություն ==
== Բնական պայմաններ ==
Մարտունու շրջանի տարածքի զգալի մասը հարթավայրային է և ծովի մակերևույթից ունի մինչև 400մ բարձրություն։ Շրջանի հարթավայրային մասում, հատկապես [[Մարտունի]] քաղաքում, [[Կուրոպատկինո|Կուրոպատկինոյի]], [[Գևորգավան]]ի, [[Աղբուռունի]], Ալաբալու հատվածներում [[կլիմայական պայմաններ]]ը չոր մերձարևադարձային են, [[մթնոլորտ]]ային տեղումները սակավ, ձյան կայուն շերտ համարյա չի լինում։
 
=== Ռելիեֆ ===
[[Պատկեր:Martuni-Hillshaded-QGIS.png|ձախից|մինի|Մարտունու շրջանի ռելիեֆային քարտեզ]]
Շրջանի արևմտյան կեսը նախալեռնային, թույլ թեքություն ունեցող մակերևույթ ունի, այստեղի կլիմայական պայմանները առավել նպաստավոր են գյուղատնտեսության համար։
 
Տող 87 ⟶ 86՝
Շրջանի արևմտյան նախալեռնային հատվածը գեղատեսիլ է, հարուստ պտղատու ծառատեսակներով, անտառներով, զուլալ վտակներով ու սառնորակ աղբյուրներով։
 
=== Ընդերք ===
Մարտունու ընդերքը հարուստ է [[կրաքար]]ի, [[բազալտ]]ի, [[մարմար]]ի, [[գրանիտ]]ի, [[կավ]]ի պաշարներով։ Մարմարի պաշարներով հարուստ է [[Նորշեն]], գրանիտի պաշարներով՝ [[Ննգի]], կավի պաշարներով՝ Ննգի ու [[Ղավախան]] գյուղերի շրջակայքը։
 
=== Սահմաններ ===
Արևմտյան մասում շրջանը սահմանակից է [[Ասկերան]]ին, հարավային մասում՝ [[Հադրութ]]ի շրջաններին, արևելյան ու հարավարևելյան մասերում Ֆիզուլուն, իսկ հյուսիսային մասում [[Աղդամ]]ի շրջաններին։