«Սասունցի Դավիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
k,klk
չ 194.39.82.79 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Armineaghayan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 3.
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}}
[[Պատկեր:David of Sasun Yerevan.jpg|մինի|267x267px|[[Սասունցի Դավիթ (արձան, Երևան)|Սուսունցի Դավթի արձանը]] Երևանի կայարանի հրապարակում<ref>{{cite web|first=Ruth|last=Bedevian|title=Yervand Kochar - Incomparable Talent Evoked the National Spirit of Armenia|url=http://www.groong.org/orig/rb-20070219.html|work=Armenian News Network / Groong|publisher=University of Southern California|accessdate=2014 թ․ փետրվարի 28|date=փետրվարի 15, 2007}}</ref>]]
'''Սասունցի Դավիթ''', «[[Սասնա Ծռեր]]» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսըհերոսը։
 
Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննդից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ Սասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Ասրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու անզիջում։