«Մերկ արևը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Այզեկ Ազիմով ՀոթՔաթ գործիքով
Տող 4.
 
== Բովանդակություն ==
Դետեկտիվ Էլեյդ Բեյլին հրավիրվում է [[Հորինված տիեզերք|արտաքին աշխարհներից]] մեկը՝ [[Սոլարիա (հորինված մոլորակ)|Սոլարիա]] մոլորակ, որտեղ տեղի է ունեցել առեղծվածային սպանություն։ Մեկնելուց առաջ նրան կանչում է բարձրաստիճան պաշտոնյան՝ քարտուղար Միննիկը և բացատրում, որ [[Երկիր|Երկրի]] և [[Սփեյսեր|սփեյսերների]] (spacer) միջև լարվածությունը ծայրահեղ աստիճանի է հասնում, և բաց հակամարտությունը կարող է ավարտվել միայն մեկ բանով՝ Երկրի կործանմամբ, ուստի Բեյլին պարտավոր է բացահայտել սփեյսերների թույլ կողմերը։ Բեյլին վախենում է պատասխանատվությունից, և [[Ագորաֆոբիա|է'լ ավելի՝ բաց տարածությունից]], բայց ստիպված է թռչել։
 
Ժամանելով սակաց բնակեցված մոլորակ՝ Էլեյդ Բեյլին հանդիպում է իր հին ծանոթին՝ ռոբոտ Դանիել Օլիվոյին, ում հետ նրանք սկսում են հետաքննությունը։ Սոլարիա մոլորակի բնակիչները միմյանցից մեկուսացված են ապրում՝պահպանելով [[սոցիալական հեռավորություն|սոցիալական մեծ հեռավորություն]]. մոլորակի բնակչությունն ընդամենը քսան հազար է, և յուրաքանչյուր մարդ (կամ ամուսնական զույգ) ապրում է իր հսկայական կալվածքում։ Մանկուց մարդիկ մեծանում են ռոբոտներով շրջապատված, մեծահասակներն անձնական շփումներն ընկալում են որպես անպարկեշտ բան և շատ բարդ փորձություն։ Իրականում անձնական շփումն ընդունելի է կամ բժշկի այցելությունների, կամ սերնդաբերության նպատակով ամուսինների շփումների դեպքում: Այս երկու դեպքերն էլ չափազանց հազվադեպ են պատահում: Մնացած բոլոր դեպքերում թույլատրվում են միայն տեսողական շփումներ [[Հոլոգրաֆիա|հոլոգրաֆիկ]] [[Եռաչափ հեռուստատեսություն|եռաչափ հեռուստակապով]], որը գործնականում չի տարբերվում իրականությունից: Յուրաքանչյուր կալվածք ունի միջին հաշվով տասը հազար ռոբոտ, որոնք ամեն ինչ անում են մարդկանց փոխարեն: Բնակիչները սպանել նույնպես չգիտեն, ինչն էլ նրանց ստիպել էր համաձայնվել երկրաբնակ հրավիրելու առաջարկին։