«Ասուպների հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:Meteor falling courtesy NASA.gif|մինի|Ասուպի (ընկնող աստղ) անիմացիա]]
'''Ասուպներ և երկնաքարեր''' Գիշերային երկինքի դիտարժան երևույթներից մեկը'<<վայր ընկնող աստղերն>> են։ Երևույթն, իհարկե, ոչ մի կապ չունի աստղերի հետ և տեղի է ունենում մեր մոլորակի մթնոլորտի սահմաններում` մոտավորապես 70-130 կմ բարձրության վրա։ Բանն այն է, որ մեր համակարգի սահմաններում, բացի մինչ այժմ թվարկված երկնային մարմիններից, գոյություն ունեն անթիվ-անհամար մանր բեկորներ, փոշու հատիկներ, որոնք ևս, ենթարկվելով Կեպլերի օրենքներին, պտտվում են Արեգակի շուրջը։ Քանի որ դրանք չափազանց շատ են, ապա Երկիրն իր շարժման ընթացքում շարունակ բախվում է դրանց։ Այդ բեկորները, իսկ առավել հաճախ` ավազի և փոշու հատիկները մթնոլորտի մեջ ներխուժում վայրկյանում 11-72 կմ արագությամբ։ Շփվելով օդի մոլեկուլների հետ` դրանք շիկանում են և իոնացնում օդի ատոմները։ Երկնքում լուսե գիծն առաջանում է ինչպես նշված բեկորների այրումից, այնպես էլ իոնացած ատոմների վերականգնումից։ Երևույթը կոչվում է <u>ասուպի երևույթ։</u>
 
Մեկ գիշերվա ընթացքում կարելի է արձանագրել -3 աստղային մեծության 28000 ասուպ։ Այդպիսի պայծառության լուսահետք է թողնում 4-5 գրամ զանգվածով բեկորը։
Տող 6.
Բացի պատահական ասուպներից, տարվա ընթացքում մի քանի անգամ կարելի է դիտել նաև <u>ասուպային հոսքեր կամ սովորական անձրևներ։</u> Եթե սովորական պայմաններում մեկ ժամվա ընթացքում արձանագրվում է 5-10 ասուպ, ապա ասուպային անձրևի ժամանակ դրանց թիվը հասնում է հարյուրների և հազարների
 
Եթե ասուպի երևույթն առաջացնող բեկորն ամբողջությամբ չի այրվում, ապա հասնում է օդի ավելի խիտ շերտերին, դանդաղում և ընկնում Երկրի վրա։ Երկրի վրա ընկած այդպիսի բեկորներ կոչվում <u>երկնաքարեր</u>։երկնաքարեր։ Մի քանի սանտիմետրով ավելի խոշոր երկնաքարերը հիմնականում կապված են աստղակերպի հետ։ Ենթադրվում է, որ դրանք առաջացել են աստղակերպի ընդհարման հետևանքով։ Որքան ավելի խոշոր է մթնոլորտի մխրճվող երկնաքարը, և որքան ավելի մեծ է դրա արագությունը, այնքան ավելի է շատ է շիկանում դրա մակերևույթը։ Այս երևույթը, ի տարբերություն սովորական ասուպների, կոչվում է <u>բոլիդ կամ հրագունդ
 
Ավելի խոշոր երկնաքարերը, որոնք ունեն առնվազն մեկ տոննա զանգված և մեկ մետր տրամագիծ, Երկրի մակերևույթին առաջացնում են խառնարաններ։ Մեր մոլորակում հայտնի են 0,1կմ և ավելի մեծ տրամագծով մոտ 100 այդպիսի խառնարաններ։ Դրանց մեծ այնպես է հողմահարված, որ կարող են դիտվել միայն արբանյակներից։