→Անդրադարձման ձևեր
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://www.feynmanlectures.caltech.edu/ +https://feynmanlectures.caltech.edu/) |
|||
Տող 2.
== Անդրադարձման ձևեր ==
Կախված միջավայրերի բաժանման սահմանի հատկություններից՝ անդրադարձումը կատարվում է տարբեր ձևերով։ Եթե բաժանման հարթ մակերևույթի անհարթությունների բնորոշիչ <code>ι</code> չափը շատ փոքր է լույսի ալիքի <code>λ</code> երկարությունից, ապա մակերևույթին ընկնող լույսի զուգահեռ ճառագայթներն անդրադառնալուց հետո տարածվում են միմյանց զուգահեռ։ Այդպիսի անդրադարձումը կոչվում է հայելային, իսկ մակերևույթը՝ հարթ հայելի։ Հայելուն մոտ հատկություններ ունեն, օրինակ, լավ հղկված [[մետաղ]]ի մակերևույթը, հարթ [[ապակի|ապակու]] մակերևույթը։
Եթե միջավայրերի բաժանման մակերևույթի անհարթությունների բնորոշ <code>ι</code> չափը նույն կարգի է կամ մեծ լույսի ալիքի <code>λ</code> երկարությունից, մակերևույթին ընկնող զուգահեռ ճառագայթները ցրվում են տարբեր ուղղություններով։ Այդպիսի անդրադարձումը կոչվում է ցրիվ (դիֆուզ) անդրադարձում։ Ցրիվ անդրադարձման շնորհիվ մեզ տեսանելի են այն առարկաները, որոնք լույս չեն արձակում։
== Անդրադարձող ճառագայթի հատկություններ ==
|