«Պարմենիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Մ.թ.ա. 331 թվականին Պարմենիոնը ղեկավարում է մակեդոնական փաղանգը Գավգամելայի ճակատամարտում։ Կռվի մատույցներին, դիտելով հարթավայրում տեղակայված ահռելի քանակի պարսկական ուժերը նա առաջարկում է Ալեքսանդրին ձեռնարկել գիշերային գրոհ։ Ալեքսանդրը պատասխանում է, որ իրեն վայել չէ գաղթագողի հաղթանակ տանել։ Գավգամելան մակեդոնական բանակին բաժին ընկած ամենածանր հաղթանակն էր։ Մինչ Ալեքսանդրը հետապնդում էր Պարթևստանում թաքնված Դարեհին, Պարմենիոնը, հաստատվելով պարսկական տերության կենտրոնում, [[Աքեմենյան պետություն|Միդիայում]], ձեռնարկում է երկրի տնտեսական ու քաղաքական կարգավորումը։
 
== Ֆիլոտասի մահապատիժ։ Պարմենիոնի անկումնանկում ու մահ ==
Հայտնի է, որ Ալեքսանդրի բանակում ծառայել էին Պարմենիոնի երեք որդիները։ Հեկտորը Նեղոսում 331 թ. ջրահեղձ էր եղել, Նիկանորը վախճանվել էր հիվանդությունից, իսկ Ֆիլոտասը 330 թ. Ալեքսանդրի հրամանով մահապատժի էր ենթարկվել։ Պարմենիոնի մի դուստրը ամուսնացած էր Ատտալոսի հետ, որը նույնպես սպանված էր թագավորի կարգադրությամբ, իսկ մյուս դուստրը՝ փաղանգի հրամանատար Քենի կողակիցն էր։