«Կարս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
XIX դարի վերջին Կարսի մարզում բնակչության թիվը հասնում էր մոտ 200.000-ի, որից հայեր էին սոսկ 50.000-ը, սակայն հայերը մարզում կազմում էին պարզ մեծամասնություն։ Առաջին աշխարհամարտի նախօրեին բուն Կարսի բնակչությունը 30.000 էր, որի 83%-ը հայեր էին։
Կարսը հայկական հեղափոխության հնոցն էր։ Հայ ազատագրական պայքարի առաջամարտիկ ՀՅԴ-ն հենց Կարսի կոմիտեությունում էր պատրաստում այն գործիչներին, որոնք հետագայում պիտի Երկիր անցնեին՝ պայքարելու թուրքական բռնապետության դեմ։ Այստեղ գործել են Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և այլք։
1918 թ. նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով համաձայնեց, որ Կարսում, Վանում և Բիթլիսում պետք է անցկացվի հարաքվեհանրաքվե և որոշվի այդ շրջանների հետագա ճակատագիրը: Սա կատարվեց ի լրումն 1917 թ. դեկտեմբերին ընդունված Թուրքահայաստանի մասին դեկրետի, որով նախատեսվում էր Արևմտյան Հայաստանի այդ մարզերը դուրս բերել Թուրիայի կազմից, սակայն թուրքերը գարնանը գրավելով Կարսը՝ առաջացան դեպի Արարատյան դաշտ։ 1919 թ. ապրիլին Թուրքիան պարտություն կրեց Առաջին աշխարհամարտում և Կարսը հանձնեցին անգլիացիանգլիական զորքերին, որոնք էլ քաղաքը թողեցին հայերին, պայմանով, որ Հայաստանը մի շարք տարածքներ Նախիջևանում և Արցախում թողնում էին Ադրբեջանի հսկողությանը: Բրիտանիայի նպատակն էր Բաքվի նավթն այդ ճանապարհով հասցնել թուրքական նավահանգիստներ ու տարհանել Անգլիա։ Քաղաքում կրկին աշխուժացավ հայկական կյանքը։ Հազարավոր ընտանիքներ վերադարձան և բնակեցրին քաղաքը։ Ավաղ, 1920 թ. ամռանը Հայաստանի դաշնակցական պարագլուխները, անհեռատես գտնվելով, հավատում են Եվրոպայի խոստումներին և ներքաշվում հակառուսական խարդավանքների մեջ: Նրանք ստորագրում են որևէ արժեք չունեցող Սևրի պայմանագիրը ու մտնում Թուրքիայի հետ պատերազմի մեջ` մերժելով ռուսական առաջարկը. Ռուսաստանը առաջարկում էր Հայաստան մոտ 70 հազար քռ. կմ. տարածքով: Աշնանը թուրքերը ջախջախում են հայկական բանակը, Դաշնակցական կառավարության բոլոր պլանները և գրավում Կարսը։ 1920 թ. դեկտեմբերի 2-ին թուրքական բանակը կանգնած էր Երևանից 6-7 կմ. հեռավորության վրա` Մասիս կայարանում: Այս պայմաններում, ՀՀ վարչապետ, դաշնակ Ս. Վրացյանի գլխավորությամբ Հայաստանի դաշնակցական կառավարությունը Ալեքսանդրապոլ քաղաքում, որը ևս գրավված էր թուրքերի կողմից, կնքում է խայտառակ պայմանագիր, բոլոր գրավված հողերը, այդ թվում Կարսը, թողնելով թուրքերին: Բոլշևիկյան նոր իշխանությունը 1921 թ. փետրվար-մարտին փորձեց վերանայել այդ խայտառակ պայմանագիրը և Հայաստանի համար պահել գոնե Ալեքսանդրապոլը և Երևանի մատույցները: Սակայն այդ նույն ժամանակ` 1921 թ. փետրվար-մարտին, նույն Ս. Վրացյանը նորից խաղում է իր սև գործը հայ ժողովրդի գլխին ու Երևանում բարձրացնում խռովություն` ստանալով թուրքերի աջակցությունը իր դաշնակցական իշխանությունը վերականգնելու համար: Նա հեռագրում է Մոսկվա, որ չի ցանկանում որևէ բանակցություն և հաստատում է Ալեքսանդոպոլի պայմանագրի կետերը: Խորհրդային Ռուսաստանին և նրա ղեկավար Վ. Լենինին ոչինչ չէր մնում, քան պահանջել թուրքերից ՀայստանինՀայաստանին հանձնել գոնե Ալեքսանդրապոլը: Այս քայլի համար, երախտապարտ հայ ժողովուրդը հետագայում քաղաքը վերանվանեց Լենինական: Այսպես Մոսկվայի պայմանագրով, դաշնակների խարդավանքների պատճառով Կարսը մնաց Թուրքիային։ Երբ տապալվեց Ս. Վրացյանի խովությունն ու հոկտեմբերին Կարսում հրավիրվեց նոր կոնֆերանս, Թուրքիան արդեն հասցրել էր վերջ տալ երկրի ներքին կռիվներին ու չգնաց զիջումների: Ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչ՝ թուրքեր և քրդեր։
 
== Անվանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կարս» էջից