«Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2013-12-18 → accessdate=2013 թ․ դեկտեմբերի 18, accessdate=2014-10-19 → accessdate=2014 թ․ հոկտեմբերի 19, archive-date=2014-08-10 → archive-date=2014 թ․ օգոստոսի 10, archive-date=2013-07-24 → archive-date=2013 թ․ հուլիսի 24, եւ → և
դեպի Գարդմանի իշխանություն հոդված
Պիտակ՝ դատարկեցում
Տող 10.
 
Գարդմանում է գտնվում է չորս [[Տիգրանակերտ]]երից մեկը<ref>[http://www.armenianarchitecture.am/v2/locsearch.php?txtName=%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF&selDateType=1&txtDate=&rDate=1&bl_adv_locsrch=0&selAlfaBetical=-1&selMonument=1371&limStart=&hdLanguageF=1&hdFromLoc=&hdMap=&hdMapType=&QueryString=Location&tab=1&Language=1 Գարդմանքի Տիգրանակերտ։]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref><ref>Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 227։</ref><ref>{{Cite web |url=http://lraber.asj-oa.am/665/1/2010-1-2__424_.pdf |title=Խաչատրյան Ժ. Դ., Հակոբյան Ն. Ֆ.Հնագիտություն և ազգագրություն, Տիգրանակերտ մայրաքաղաքը |accessdate=2014 թ․ հոկտեմբերի 19 |archive-date=2014 թ․ օգոստոսի 10 |archive-url=https://web.archive.org/web/20140810144754/http://lraber.asj-oa.am/665/1/2010%2D1%2D2__424_.pdf |dead-url=yes }}</ref><ref>[http://www.irates.am/en/U4u82YxBtuYjXBMnR7il6KaKgt 8-րդ դարում Արցախի Տիգրանակերտն ուներ մեծաքանակ բնակչություն]</ref><ref>Բարում և Բարսում զյուղերի շրջանի մանրատեղանունների քարտեզ, «Գարդմանք» ամսաթերթ, 1996 N 3, էջ 7։</ref>, որը հիմնադրել է [[Տիգրան Բ Մեծ]]-ը [[մ.թ.ա. 95]] - [[մ.թ.ա. 55]] թվականներին։
 
== Գարդմանքը 10-ից 11-րդ դարերում ==
[[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատ Ա Բագրատունու]] օրոք (892-914 թթ.) Գարդմանքի տերն էր [[Սյունիքի թագավորություն|Սյունյաց]] և [[Աղուանք|Աղվանից]] աշխարհի իշխան [[Ատրներսեհ (Խաչենի իշխան)|Գրիգոր Ատրներսեհյանի]] որդին՝ [[Սահակ Սևադա]]ն<ref name="ReferenceA">Արմեն Ղարամանյան «Գարդման», Երևան 2009 թ.:</ref><ref>Ս.Գ.Բարխուդարյան, «Գարդմանի իշխանություն», էջ 71։</ref>։ Սահակ Սևադայի իշխանությունն ընդգրկում էր [[Արցախ (նահանգ)|Արցախ]] և [[Ուտիք]] նահանգների տարածքի մեծ մասը՝ սկսած առնվազն [[Շամխոր (գետ)|Շամխոր]] գետի ավազանից մինչև [[Դեբեդ|Դեբետի]] ստորին ավազանը։ Տիրույթի հյուսիսային բնական սահմանը [[Կուր]] գետն էր<ref>Ս.Գ.Բարխուդարյան, «Գարդմանի իշխանություն», էջ 74։</ref>։ Իշխանության ռազմական ուժերը բաղկացած էր 8000 մարտիկներից<ref name="ReferenceA"/><ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ 312։</ref>։
 
9-րդ դարի վերջերին և 10-րդ դարի սկզբներին [[Բագրատունյաց Հայաստան|Հայաստանը]] պարբերաբար ենթարկվում է [[Ատրպատական]]ի արաբ ամիրաների զորքերի հարձակումներին։ 9-րդ դարի վերջերին ամրիա Ափշինի զորքերը ներխուժում են Ուտիք։ Չնայած համառ դիմադրությանը՝ թշնամին գերում է Սևորդյաց Գևորգ նահապետին և նրա եղբայր Արվեսին, որոնք տարվում են [[Փայտակարան]]։ Այստեղ նրանց ենթարկում են տանջանքների՝ փորձելով դավանափոխ անել։ Սևորդյաց իշխանները հրաժարվում են [[Իսլամ]] ընդունել, որի համար նահատակվում են<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ 187։</ref>։
 
909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆի՝ դեպի Հայաստան կազմակերպած արշավանքների ժամանակ արաբների բռնություններից փրկվելու նպատակով Սահակ Սևադայի տիրույթում հանգրվան էին փնտրում հայ իշխանական տների անդամները։ Փորձելով խույս տալ հետապնդող թշնամուն՝ [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիքի]] Սահակ և Վասակ իշխաններն իրենց ընտանիքներով ու թիկնազորով անցնում են [[Միափոր գավառ|Միափոր]] գավառ և այնտեղից գնում դեպի Գարդմանք և Արցախ<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ229,230։</ref>։ Գարդմանքում ժամանակավորապես ապաստան է գտնում նաև Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ217։</ref>։
 
[[Աշոտ Բ Երկաթ|Աշոտ Բ Բագրատունին]] (914-928 թթ.) կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում Սահակ Սևադայի աջակցությունն ստանալու նպատակով ամուսնանում է նրա [[Սահականուշ թագուհի|դստեր]] հետ։ Նա, օգնական ուժեր ստանալով Սահակ Սևադայից, փորձեց սաստել [[Դվին]]ում գտնվող իր հորեղբոր որդուն՝ [[Աշոտ Շապուհյան|Աշոտին]], որը թագադրվել էր արաբբների կողմից։ Սակայն Աշոտ Բ-ի բանակը պարտություն կրեց։ Նրան օգնություն ցույց տվեց [[Վիրք]]ի իշխան Գուրգենը, սակայն նոր ընդհարում տեղի չունեցավ. կաթողիկոսի միջնորդությամբ կայացավ հաշտություն։ Դրանից հետո Աշոտ Բ-ն Սահակ Սևադայի օգնությամբ ճնշեց [[Ուտի Առանձնակ|Ուտի]] գավառի կառավարիչ Մովսեսի ապստամբությունը։ Մովսեսը հեռացվեց պաշտոնից և կուրացվեց։ Շատ չանցած թագավորի դեմ ապստամբեց Սահակ Սևադան։ Սակայն շուտով կողմերը հաշտվեցին։ Այնուհետև Սահակ Սևադան երկրորդ անգամ ապստամբեց Հայոց թագավորի դեմ։ Սևադայի ապստամբության պատճառը այն էր, որ թագավորը իրեն էր ենթարկել նրա տիրապետության տակ գտնվող [[Ձորափոր գավառ|Ձորափոր]] գավառը։ Սահակ Սևադան ետ գրավեց Ձորափորի ամրոցները, ազատեց Կայան բերդում բանտարկված Գեղարքունիքի իշխան Վասակին։ Աշոտ Բ-ն պահանջեց վերադարձնել բերդերը ու հնազանդվել, բայց մերժում ստացավ<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ301-312։</ref>։
 
Սևադային և թագավորի զորքերի միջև տեղի ունեցած ճակատամարտը ավարտվեց վերջինիս հաղթանակով։ Սահակ Սևադան և նրա որդի Գրիգորը գերի են ընկնում և կուրացվում։ Որոշ ժամանակ անց Ուտի գավառի կառավարիչ նշանակված [[Ցլիկ Ամրամ]]ը նույնպես ապստամբում է թագավորի դեմ՝ գրավելով [[Տավուշի բերդ]]ը։ Այս անգամ Աշոտ Բ-ի արշավանքը անհաջող ավարտ ունեցավ<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ320-323։</ref>։
 
Սահակ Սևադայի ապստամբությունը ճնշելուց հետո [[Բագրատունիներ]]ին անցան Գարդմանքի Ձորափոր, Աղվեն, Տուս-Քուստակ և Գարդման գավառները։ Գարդմանքի իշխանության մի մասում՝ [[Փառիսոս գավառ|Փառիսոսում]], շարունակել են իշխել Սահակ Սևադայի ժառանգները։ Նրանցից մեկը՝ Հովհաննես Սենեքերիմը, նույնիսկ արժանացել է թագավորական տիտղոսի<ref>Մովսես Կաղանկատվացի, էջ 273։</ref>։ [[Հովհաննես Սենեքերիմ]]ի նստավայրը Շամխոր գետի վերնագավառում գտնվող [[Փառիսոսի բերդ|Փառիսոս բերդաքաղաքն]] էր՝ համանուն գավառի կենտրոնը։ Այն եղել է ոչ միայն իշխանանիստ, այլև հոգևոր թեմի առաջնորդի նստավայր<ref>Մովսես Կաղանկատվացի, էջ 277<278:</ref>։ Հովհաննես Սենեքերիմի տիրույթները չէին սահմանափակվում միայն Փառիսոս գավառով։ Այդ մասին է նաև վկայում Փառիսոսում իշխողների Աղվանաց թագավորի տիտղոսը։ Հովհաննես Սենեքերիմը հիշատակվել է որպես Աղվանաց իշխանաց իշխան<ref>«Արարատ», 1897 թ., էջ 144։</ref>։
 
1003 թվականին Հովհաննես Սենեքերիմի և նրա եղբոր՝ Գրիգորի մահից հետո [[Գագիկ Ա|Գագիկ Ա Բագրատունին]] իր թագավորությանն է միացնում Փառիսոսի նահանգի մի մասը<ref>Ստեփանոս վարդդապետ Տարօնեցի, Փարիզ, 1859 թ., էջ 275։</ref>։
 
Փառիսոսի թագավորության վերջին գահակալը եղել է Գրիգորի որդի Փիլիպեն։ Վերջինս 1044 թվականից հետո դառնում է [[Գանձակ]]ի Փատլուն ամիրայի խառդավանքների զոհը<ref>ՀԺՊ, 3-րդ, Երևան 1976 թ., էջ 92։</ref>։
 
== Գարդմանքի հուշարձանները ==