«Գայլեր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակներ՝ Վիրավորանքներում գործածվող բառեր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
No edit summary Պիտակներ՝ Վիրավորանքներում գործածվող բառեր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 27.
| ncbi = 9611
}}
'''Գայլեր''' ({{lang-la|Canis}}), [[կաթնասուն]]ների դասի [[շնազգիներ]]ի (''Canidae'') ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը,
Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է [[կաթ]]ով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս [[ձմեռ]]ային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։
Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ [[Ոհմակ]]ի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից [[ոչխար]]ներ փախցնում, իսկ [[շներ]]ին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։
|