«Մասնակից:Արմին Վարդանյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 1.
== Հայ գրատպության առաջնեկները ==
[[Պատկեր:ARM_3916.jpg|մինի|405x405փքս|Գրատպության թանգարան]]2017 թվականի սեպտեմբերի 25-ին [[Հայաստանի ազգային գրադարան]]<nowiki/>ում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ը: Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում: «'''Գրի ակունքները»''' սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«'''Հայոց այբուբենը»''' սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը: «'''Հայ գրատպության առաջնեկները»''' սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «<nowiki/>[[Ուրբաթագիրք]]<nowiki/>ը» (Վենետիկ, 1512թ.), Ոսկանյան [[Աստվածաշունչ]]<nowiki/>ը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «<nowiki/>[[Ազդարար|Ազդարարը]]<nowiki/>» (Մադրաս, 1794-96թթ.): «'''Հայկական գրատպության սփյուռքը»''' սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր: Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը: «'''Գրահրատարակչություն»''' սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ: Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը: «'''Գրի հավերժությունը»''' սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ:.Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:<ref>{{Cite web|url=http://nla.am/%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/|title=Գրատպության թանգարան — Հայաստանի Ազգային Գրադարան|website=nla.am|accessdate=2021-05-10}}</ref>
<nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><nowiki/><references />
 
=== ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ ===
Ձեռագիր գրքի ստեղծումը աշխատատար էր և քանակով սահմանափակ, ոչ բոլորին  հասանելի: Մարդը մտածեց գտնել գիրքը բազմացնելու ճանապարհը: Գիրք տպագրելու գաղափարը արևելքից է թափանցել [[Եվրոպա]]: Կարևոր դերն են կատարել հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]<nowiki/>ն և վենետիկցի հայազգի ծովագնաց Անտոն Հայը (Հայկազունը) և հայր Օդերիկը: Եվրոպայում տպագրության սկզբնավորողը [[Յոհան Գուտենբերգ]]<nowiki/>ն էր [[1440]] –ական թթ.: Նա մեծարվում է իբրև գերմանական առաջին տպագրիչ: Հայ մշակույթի պատմության մեջ այդպիսի գործիչ է [[Հակոբ Մեղապարտ]]<nowiki/>ը՝ հայ առաջին տպագրիչը: [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարան]]<nowiki/>ի «Հայ գրատպության առաջնեկները» ներկայացված են հայերեն  տպագրված առաջին գործերը:
 
XVI դ. սկզբին [[Վենետիկ]]<nowiki/>ը համարվում էր Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը, որն ուներ 200-ից ավելի տպարան: Գուտենբերգի գյուտից 57 տարի անց Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրեց հայատառ առաջին գիրքը: Նա համագործակցեց Դեմոկրիտո Տերրաչինա անունով մի իտալացու հետ, ով 1498թ. Վենետիկի հանրապետության իշխանությունից արևելյան 6 լեզվով, այդ թվում՝ հայերեն գրքեր հրատարակելու 25 տարվա արտոնություն էր ստացել: Հայերեն գրքերի հրատարակությանը աջակցել են նաև Վենետիկի Հայոց տանը հաճախ իջևանող հայ վաճառականները, ովքեր Վենետիկի  հանրապետությանը մատուցած ծառայությունների համար որոշակի արտոնություններ ունեին: 1512-1513թթ. տպագրել է հինգ գիրք՝ Ուրբաթագիրք, Պատարագատետր (պատարագների կանոնագիրք), Աղթարք (գուշակություններ, աստղագուշակություն), Պարզատումար (մի շարք տարիների օրացույց), Տաղարան (գեղարվեստական գիրք- միջնադարյան հայ բանաստեղծների` Նարեկացու, Շնորհալու, Ֆրիկի երկերը ): <ref>{{Cite book|title=Հայ գրատպություն և գրքարվեստ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան|year=2015|location=եՐևԱՆ|pages=903}}</ref>
 
==== '''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%b8%d6%82%d6%80%d5%a2%d5%a1%d5%a9%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d6%84--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH21059816f4d5244e065b0e «ՈւՐԲԱԹԱԳԻՐՔ»]'''   ====
Մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է: ''' '''Գրքի սկզբում դրված աղոթքը կոչվում է Սուրբ ուրբաթ և սկսվում հետևյալ բացատրությամբ. «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն: Եւ ասէն զհարցին սաղմոսն մինչեւ ի գործքն»:
 
ժողովածուում զետեղված են աղոթքներ, մաղթանքներ, ընդարձակ հատվածներ Ավետարաններից, հոգևոր բանաստեղծություններ: Ուրբաթագրքում կան նաև Կիպրիանոս Անտիոքացու աղոթքը, «Պատմութիւն Յուստիանէ Կուսին» երկը, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ստեղծագործությունից մի գլուխ և այլն: Հակոբ Մեղապարտի անունը հայտնի դարձավ 1892թ.-ին Երուսաղեմում հայտնաբերված Պատարագատետրով: Այս գիրքը վերջում ուներ հիշատակարան` հրատարակության վայրի, թվականի և տպագրիչի նշումով: Բնագրի վերջում խաչաձև լատինական տառերով  Հակոբ Մեղապարտի տպանշանն է` D. I. Z. A.: D - Dei servus հայերեն` Աստծու ծառա, I - Iacobos՝ Հակոբ, Z - Zanni՝ Ծաննի՝ , Հովհաննես(յան), A - Armenius՝ hայ: Հայ առաջին տպագրիչը տառերը ձուլելու համար ընտրել է ձեռագրի նմանվող տառանմուշներ: Ապա ձուլել է տվել երկու տեսակի տառեր` խոշոր (12 կետաչափի) բոլորագիր հիմնական շարվածքի համար և ավելի խոշոր գլխագրեր: Հակոբ Մեղապարտը իր գրքերում օգտագործել է զարդագրեր, զարդեր, որոնք պատրաստել է տվել ըստ ընտրած նմուշների: Տպագրությունը կատարել է երկու գույնով, հիմնականում սև և տեղ-տեղ կարմիր։ <ref>{{Cite book|title=Հակոբ Մեղապարտ|last=Իշխանյան|first=Ռաֆայել|year=2012|location=Երևան|pages=43-50}}</ref>
 
==== '''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0nlagradZz-astvatsa--00-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-hy-50---20-about---00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=nlagrad-astvatsa&cl=CL6.1&d=HASHd1f71c847bc3ec04e9956c «ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ»]''' ====
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը լույս է տեսել Ամստերդամում [[1666]]-[[1668|1668թթ]]. Ոսկան Երևանցու տպարանում, ով [[1662]] թվականին [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեց]]<nowiki/>ի կաթողիկոսի հանձնարարականով մեկնել էր [[Ամստերդամ]] Աստվածաշունչը հայերեն տպագրելու:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1444555&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9] Աստվածաշնչի տպագրության համար որպես բնագիր օգտագործվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով [[1295]]<nowiki/>թ. ձեռագիր գրված Աստվածաշունչը, որն  այժմ գտնվում է Մաշտոցի անվան Մատենադարանում: Գրչագրի մեջ պահպանվել  են Ոսկանի ձեռքով կատարված լրացումներն ու խմբագրումները: Ոսկանյան Աստվածաշունչը  բաղկացած է 50 տողանի 1462 երկսյուն էջերից /2924սյունակ/, 159 պատկերից, որոնցից 150 հեղինակը գերմանացի նկարիչ Քրիստոֆել վան Զիխեմն է , տպագրվել է 2 տարի 7 ամսվա ընթացքում:<ref>{{Cite book|title=Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը Եվրոպական արվեստի զուգահեռներով|last=Ղարիբյան|first=Նազենի|year=2018|location=Երևան|pages=146-149}}</ref> Տպագրությունը կատարվել է վարպետորեն ու խնամքով, ունի շատ մաքուր շարվածք, պահպանվել են տողերի, սյունակների, խորագրերի միջև եղած տարածությունները: Այսպիսի ծավալ և որակ ունեցող տպագրություն հայերը երբևէ չէին ունեցել: Ըստ պատմաբանների՝ Աստվածաշնչի տպագրության համար հայ վարդապետ [[Մատթեոս Ծարեցի|Մատթեոս Ծարեց]]<nowiki/>ին [[1658]]<nowiki/>թ. ժամանակի հայտնի փորագրիչ և գրաձուլիչ  Քրիստոֆել  վան Դեյքին պատվիրել էր  երեք տեսակի հայերեն տպագրական տառահայրեր և տառամայրեր  /մեծ, միջակ և փոքր չափերի/:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=24208&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9] Ոսկանյան Աստվածաշնչում օգտագործվել է յոթ տեսակի տառեր` խոշոր և փոքր զարդագրեր, խոշոր և փոքր գլխագրեր, խոշոր և փոքր բոլորագիր, Ոսկանի նոտրգիր: Աստվածաշնչի բարձրորակ տպագրությունն արժանացել է Ֆրանսիայի [[Լյուդովիկոս XIV]] թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը:<ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին|last=Գալչյան|first=Ռուբեն|publisher=2010|year=Էջմիածին|location=Էջմիածին}}</ref>
 
==== '''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0azgayinZz-foreign-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae+%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d6%81%d5%b8%d5%b5%d6%81--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=1&srn=3&cl=search&d=HASH01f840894161b2118c967d2b «ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶ»]''' ====
Հայերեն առաջին տպագիր քարտեզ «<nowiki/>[[Համատարած Աշխարհացույց|Համատարած աշխարհացոյցը]]<nowiki/>» լույս է ընծայվել [[1695]]<nowiki/>թ. Ամստերդամում: Այն կազմել և հայերեն գրությունները կատարել են Մատթեոս Հովհաննիսյանը, Թովմաս եպիսկոպոսը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Անդրիանուս և Պետեր Շխոնբեկ եղբայրները, ովքեր եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ քանդակելու մեծ փորձ ունեին: Կարևոր նշանակություն ունի «Համատարած աշխարհացոյցի»  անունների հայերեն տառադարձությունը: «Համատարած աշխարհացոյցը» գիտության և արվեստի լավագույն նմուշ է: Վերածննդի արվեստին բնորոշ է տարվա չորս եղանակների պատկերումը կիսագնդերի շրջանակից դուրս, որտեղ արտացոլվել են տեսարաններ  հին հունական դիցաբանությունից: Աջում՝ վերևը «Գարնանայինք»: Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը: Ձախում՝  «Ամառնայինք», ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլո-րակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը`այսինքն Լուսաբեր: Ներքևում` հարավային բևեռի տակ ՝ «Աշնանայինք»: Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ: Ներկա են Պոմոնան,Քլորինդան, Պանը և Բաքոսը:Հարավային բևեռի աջում՝  «Ձմեռայինք»: Ներկայացված ենՊոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:Քարտեզի վերևի, կենտրոնական մասում պատկերված են աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն  աշխարհացույց այլևս նաև աստեղացույց:Երկնակամարների քարտեզների ներքևում ներկայացված է արեգակնային համակարգը: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար, պարունակում է  այդ ժամանակաշրջանում հայտնի տեղեկությունները: 1695թ. Ամսերդամում լույս տեսած աշխարհացույցից պահպանվել է 12 օրինակ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Աշխարհացույցը բարձր որակով և գունազարդված տարբերակով վերահրատարակվել է Վենետիկի Սուրբ Ղազր կղզում Մխիթարյան միաբանության տպարանում` 1749թ.-ին: Քարտեզը տպագրված է 8 մասով ընդհանուր չափսերն են 150ը`120 սմ վրա: 1696 թվականին Թովմա Վանանդեցին Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի»: Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ: Աղյուսակում մեծ մասամբ առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները: Դրանք են՝ Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը,Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններն էին:
 
Օրինակ [http://roubengalichian.comn/]
 
''Հօ՛լմեա, որև՝ Ըստօքօլմ--Ստոկհոլմ''
 
''Հա՛ֆնեա, որև՝ Կօպընհագ—Կոպենհագեն''
 
''Լօնդրա—Լոնդոն''
 
''Վե՛նա, որև՝Բէչ—Վիեննա''
 
''Փարէզ—Փարիզ''
 
''Բրասիլստան—Բրազիլիա''
 
''Գուրջիստան—Վրաստան''<ref>{{Cite book|title=Սբ. Էջմիածին,|last=Գալչյան|first=Ռուբեն|year=2010|location=Սբ. Էջմիածին}}</ref>
 
'''''Հայերեն տպագիր առաջին գլոբուսի տպանմուշները՝ Հեղինակ Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Արսեն Այտընեան, Վիեննա, 1850թ. ևս ցուցադրվում է Գրատպության թանգարանում։'''''
 
==== [http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d5%b8%d6%80%d5%b8%d5%a3%d5%a1%d5%b5%d5%a9+%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d6%81--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=2&cl=search&d=HASH01243f43eb1204a7bacd3c72 «'''ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ'''»] ====
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ  ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ, ՄԱԴՐԱՍ [[1773]] Թ., [[Շահամիր Շահամիրյան|ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ]]: Հրատարակվել է Շահամիր Շահամիրյանի որդու [[Հակոբ Շահամիրյան]]<nowiki/>ի անունով: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1766022&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
Գիրքը բաղկացած է 2 մասից:   Ընդարձակ առաջաբանում դատապարտվել են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվել [[թուրք]]-[[Պարսկաստան|պարսկական]] բռնակալությունի [[Հայաստան|Հայաստանի]] ազատագրման  և այնտեղ բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատման ուղիները։ [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=181543&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81 Գրքի] երկրորդ մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված). ներկայացված են ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները,տնտեսության, կրթության, [[Զինված ուժեր|զինված ուժերի]] կազմակերպման և այլ  հարցեր։ [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1239404&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81] Բազմաթիվ հոդվածներ նվիրվել են լուսավորության, տնտեսության զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին: [[Կրթություն|Կրթությունը]] բոլոր քաղաքացիների համար դառնալու էր պարտադիր, առանց [[Սեռ|սեռի]] տարբերության։ Կարիքավորների, որբերի կրթությունն ու [[Բժշկություն|բժշկությունը]] հոգալու էր պետությունը։ Հանրապետության անվտանգության երաշխավորը համարվում էր մշտական զորաբանակը՝ [[90]] հազար զինվորով:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=24249&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A9%20%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D6%81]
 
'''[http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=q-01000-00---off-0armenian-armbook%2carmenian%2chajgirqn%2chaygirq%2cNo%5fDate%5fBooks%2cazgayinZz-foreign-01-1----0-10-0---0---0direct-10-TX--4-------0-1l--11-en-50---20-about-%d4%b1%d5%a6%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d6%80--00-3-1-00-0--4--0--0-0-11-10-0utfZz-8-00&a=d&c=armenian&srp=0&srn=0&cl=search&d=HASH018468122b52ff49ab1d42e7 «ԱԶԴԱՐԱՐ»] ՀԱՅԱՏԱՌ ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ'''
 
Լույս է տեսել 1794-96թթ. [[Հնդկաստան]]<nowiki/>ի [[Մադրաս]] քաղաքում 18 տետրակ (համար): Խմբագիր-հրատարակիչը  [[Հարություն Շմավոնյան]]<nowiki/>ն է: [http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1716916&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]«Ազդարարաը»  ունեցել է գիտահանրամատչելի, գրական-հասարակական բնույթ: Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն է, կան նաև աշխարհաբար տեքստեր՝ հայտարարություններ, լուրեր: Հանդեսը անդրադարձել է հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնաճանաչման, հայրենիքի ազատագրությանը առնչվող խնդիրներին: Ամսագիրը ներկայացրել է նաև Անդրկովկասի քաղաքական դեպքերը:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1323548&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]  Հանդեսի էջերում տպագրվել են արձակ և չափածո մի շարք ստեղծագործություններ, առևտրական, քաղաքական, տնտեսական լուրեր, բարոյախոսական առակներ, բանասիրական հետազոտություններ, նմուշներ հայ մատենագրությունից, ինչպես նաև Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից» աշխատությունը:[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1100883&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80]
----[1] Ռաֆայել Իշխանյան, Հակոբ Մեղապարտ,Երևան,2012, էջ 43-50
 
[2] Ռուբեն Գալչյան,Սբ. Էջմիածին, հոկտեմբեր, 2010 թ.: <nowiki>http://roubengalichian.comn</nowiki>