«Պատրիկ Ուայթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 260 բայտ ,  4 ամիս առաջ
Ավելացրեք 2 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20220715)) #IABot (v2.0.8.8) (GreenC bot
չ (clean up, փոխարինվեց: ավստրալացի → ավստրալիացի oգտվելով ԱՎԲ)
(Ավելացրեք 2 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20220715)) #IABot (v2.0.8.8) (GreenC bot)
 
Ուայթը ծնվել է [[Լոնդոն]]ում ավստրալացու և անգլուհու ընտանիքում։ 7 ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը [[Սիդնեյ]] է տեղափոխվել։ Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել։
 
Չորս տարեկանում Ուայթի մոտ ասթմա են հայտնաբերել։ Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների։ Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել։ Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար<ref>{{cite book|last=Marr|first=David|title=Patrick White, a life|url=https://archive.org/details/patrickwhitelife0000marr_q9t9|year=1991|publisher=Random House|location=Milsons Point, NSW|isbn=0091825857|pages=37–38[https://archive.org/details/patrickwhitelife0000marr_q9t9/page/37 37]–38}}</ref>։
 
Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը<ref>{{cite book|last=Marr|first=David|title=Patrick White, a life|url=https://archive.org/details/patrickwhitelife0000marr_q9t9|year=1991|publisher=Random House|location=Milsons Point, NSW|isbn=0091825857|pages=[https://archive.org/details/patrickwhitelife0000marr_q9t9/page/33 33]}}</ref>։
 
Տասը տարեկանում Ուայթը ուղարկվել է գիշերօթիկ դպրոց [[Նոր Հարավային Ուելս (նահանգ)|Նոր Հարավային Ուելսում]]։ Նրան որոշ ժամանակ էր անհրաժեշտ ուրիշ երեխաների ներկայությանը ընտելանալու համար։ Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ։ [[1924]] թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայթին առաջարկեց շարունակել ուսումը Անգլիայի դպրոցներից մեկում։ Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը։