«Հայաստանի էստրադային նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 2.
 
== Պատմություն==
Առաջին մենակատարներից են եղել՝ երգչուհի Լ․ Լազարևան, երգիչներ՝ Ա․ Սամվելյանը, Ս․ Փերիյանցը, հետագայում՝ Մ․ Հովհաննիսյանը, Ռ․ Բեյբութովը, Կ․ Տոնիկյանը, Բ․ Մավիսակալյանը, պարողներ Բ․, Լ․ և Գ․ [[Օրդոյան եղբայրները]], Գ․ Այվազյանը, թմբկահար Ռ․ Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա․ Մալխասյանը։ 1956-1992 թթ. գեղարվեստական ղեկավար է եղել Կոնստանտին Օրբելյանը, որը կազմի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի։ Տարբեր տարիներին հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ [[Բելլա Դարբինյան]]ը, [[Ռաիսա Մկրտչյան]]ը, Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, [[Տաթևիկ Հովհաննիսյան]]ը, [[Նադեժդա Սարգսյան]]ը, [[Գայանե Հովհաննիսյան (երգչուհի)|Գայանե Հովհաննիսյանը]], Լարիսա Դոլինան, [[Իրինա Ալլեգրովա]]ն, [[Ալլա Պուգաչովա]]ն, երգիչներ Էդգար Կարապետյանը, [[Ժակ Դուվալյան]]ը, Ժան Թաթլյանը, [[Արտաշես Ավետյան]]ը, կլարնետահար Հ․ Անսուրյանը, ստեղնավոր գործիքներ նվագող Թ․ Մադաթյանը, սոլո կիթառահար Բորիս Անդրեասյանը, փողհար Հ․ Պետրոսյանը, պարուհի Ա․ Հարությունյանը և նվագախմբի վետերան Ռ․ Յոլչյանը։ Նվագացանկը ընդգրկել է հայկական ժողովրդական, արտասահմանյան, ջազային դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախումբը ելույթներ է ունեցել [[ԱՊՀ]], մերձբալթյան երկրների քաղաքներում, [[Իրան]]ում, [[Լեհաստան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում, Հարավսլավիայում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում և այլուր։ Գործել է մինչև [[1992]] թվականի վերջը։ [[1997]] թվականից կազմակերպվել է '''Հայաստանի ջազ-նվագախումբ''' (ղեկավար՝ Արմեն Մարտիրոսյան)։
 
1997 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է դարձել երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող Արմեն Մարտիրոսյանը, իսկ երաժշտական ղեկավար՝ ջազ փառատոների դափնեկիր, սաքսոֆոնահար [[Արմեն Հյուսնունց]]ը։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։ 2000 թվականին մասնակցել է «Երևան 2000» միջազգային 2-րդ ջազ փառատոնին և ելույթ է ունեցել դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Չիկ Կորիայի հետ։ 2001 թվականին ձայնագրել է առաջին՝ «Մաունթին դանս» ձայնասկավառակը, որը նույն թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆյուժն-ալբոմ» մրցանակին։ Ելույթներ է ունեցել արտերկրում կայացած հայկական երեկոների ժամանակ։ 2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ջազ նվագախումբ» մրցանակին։ 2010 թվականին գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Մարտիրոսյանին փոխարինել է Արմեն Հյուսնունցը։ Թողարկել է 3 ձայնասկավառակ։