«Թաղասեռ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 25 բայտ ,  11 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
== Պատմություն ==
Գյուղը գտնվում է [[Արցախի Հանրապետություն|ԱՀ]] հարավարևելյան հատվածում՝ [[Հադրութի շրջան|Հադրութի շրջանում]]՝ նախկին [[Դիզակ|Դիզակ գավառում]]:։ Բնակավայրը տեղաբաշխված է Ընկուզագետ և Պարզագետ գետերի արանքում:արանքում։ 10-րդ դարից ի վեր` ներկայիս բնակավայրի և հարակից տարածքներում հայկական գյուղեր են եղել<ref name="Թաղասեռ">{{Cite book|title=ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ|last=Բալայան|first=Վահրամ|publisher=Զանգակ|year=2020|location=Երևան|pages=564-566}}</ref>։
 
1045 թվականին՝ [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյանց թագավորության]] ամկումից հետո քոչվոր ցեղերը ավերի կռիվներ են տարել Արցախի դաշտավայրում և լեռնաստանում:լեռնաստանում։ Այդ գյուղերի բնակիչների մի մասը լքել են իրենց բնակավայրերը։ Առավել ծանր վիճակում հայտնվեց [[Ուտիք|Ուտիքի]] և Արցախի հարթավայրային գավառների հայությունը։
 
17-րդ դարի սկզբներին Միլ (Բայլական կամ Բելոկան) քաղաքից բազմաթիվ հայ ընտանիքներ հաստատվում են Արցախի լեռնաստանում, որտեղ իշխանությունն՝ իրենց ձեռքն էին վերցրել մելիքական տների ներկայացուցիչները, և իրավիճակը համեմատաբար կայուն էր:էր։ Նրանցից մի քանի ընտանիքներ հաստատվում են Հինգ շեն կոչված վայրում, որը ներկայիս Թաղասեռից 5 կմ հեռավորությամբ բարձունքի վրա է գտնվում<ref name="Թաղասեռ" />:։
 
Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը:անունը։ 17-րդ դարում այստեղ կառուցվել է [[Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)|Սբ. Ամենափրկիչ]] եկեղեցին:եկեղեցին։
 
Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը:մեկը։ 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է <blockquote>Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող<ref name="Թաղասեռ" />:։</blockquote>
 
 
Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ:մեջ։ 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է [[Թիֆլիս|Թիֆլիսում]]:։ 100 տարի անց ծիսարանը բերվել է [[Սուրբ Էջմիածին եկեղեցի (Ձորադիր)|Սբ. Էջմիածին։]]
 
1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել` <blockquote>Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք:աւարտեցաք։</blockquote> Հիշատակարանն այժմ պահվում է [[Մատենադարան|Մատենադարանում]]:։
 
1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ:հիվանդություններ։ Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:երկրամասը։
 
1798 թվականին [[Հադրութ|Հադրութից]], [[Թաղլար|Թաղլարից]], [[Դահրազ|Դահրազից]], [[Խաչմաչ|Խաչմաչից]], [[Ճարտար|Ճարտարից]], [[Հադրութի շրջան|Հադրութի շրջանի]] գործող բնակավայրերը սեռից որոշ ընտանիքներ տեղափոխվել և հաստատվել են Շամախու հարավային կողմերում և հիմնել [[Արփավուտ]] գյուղը:գյուղը։
 
19-րդ դարի սկզբներին Հին Թաղասեռի բնակիչները տեղափոխվել և հաստատվել են իրենց բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող վայրում, որտեղել հիմնվել է ներկայիս [[Թաղասեռ|Թաղասեռը]]:։ Այստեղ նրանք փայտաշեն եկեղեցի են կառուցել:կառուցել։
 
Թաղասեռում ապրել են Փոթունց, Սոփանց, Պետունց, Մուլքումանց,Բուդաղանց, Խաչունց, Լուտանց ազգատոհմերի ներկայացուցիչները<ref name="Թաղասեռ" />:։
 
Արցախցիներից կազմված մահապարտների գնդում [[Սարդարապատի հերոսամարտ|Սարդարապատի ճակատամարտ]]ին մասնակցել են նաև Թաղասեռի երիտասարդները:երիտասարդները։ Նրանցից Սարգիս և Տիգրան Բաղդասարյանները նահատակվել են այդ հերոսական ձակատամարտում։
 
1917-1918 թվականներին Արցախի կառավարությունը զենքի և զինամթերքի պաշարների մի մասը պահում էր Թաղասեռում` որպես ապահով վայր։
 
[[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]] տարիներին գյուղից ռազմաճակատ է մեկնել 181 մարդ, զոհվել է 97-ը:ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել։
 
Արցախյան շարժման առաջին տարիներին, երբ [[Ադրբեջան|Ադրբեջանի]] հետ հակամարտությունը խորացավ, ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ, որի մարտիկները մասնակցել են բազմաթիվ ճակատամարտերի:ճակատամարտերի։ Նրանցից 22 հոգի զոհվել են:են։ Սլավա Ավագյանը և Բորիս Հայրյանը հետմահու արժանացել են ԱՀ «Մարտական խաչ» 2- րդ աստիճանի շքանշանի<ref name="Թաղասեռ" />:։
 
2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Արցախյան երկրորդ պատերազմի]] արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է [[Ադրբեջան]]ի հսկողության տակ<ref name="azatutyun20">{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30993297.html |title=Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը |date=Դեկտեմբեր 10, 2020 |website=Ազատություն Ռադիոկայան}}</ref>։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), շինարարական արձանագրությամբ հին կամուրջ (1763 թվական), միջնադարյան գյուղատեղիների և գերեզմանոցների մնացորդներ, կիսավեր Անապատ եկեղեցին (1635 թվական), Սև Խաչ սրբավայրը, Արցախյան ազատամարտում նահատակված թաղասեռցիների հիշատակը հավերժացնող խաչքարը (2005 թվական), հաշվառված է 19 հուշարձան<ref name=Gharamanyan/>։ Թաղասեռում գրված Մաշտոցներից մեկում հիշատակված է Սբ. Սարգիս եկեղեցու մասին, որը սակայն հիմնովին ավերվել է<ref name="Թաղասեռ" />։
 
Թաղասեռի աղբյուրներն են` Շենին, Կոձին, Սիսեռն, Տեղուն, Մեծ Կիլիսուտ, Ադուն:Ադուն։ Գյուղի կամարակապ աղբյուրը կառուցվել է 1915 թվականին Թաղասեռի մեծահարուստներից մեկի` Սարգիս Հովսեփյանի կողմից։
 
Գյուղի հանդամասերն են Ռուսեն յուրդը, Տնջրուն արտը, Քեղերթը, Հոռուն արտը, Սիլեկեն արտը<ref name="Թաղասեռ" />։