«Թաղասեռ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 85.
Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը: 17-րդ դարում այստեղ կառուցվել է [[Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)|Սբ. Ամենափրկիչ]] եկեղեցին:
Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը: 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է <blockquote>Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող</blockquote><ref name="Թաղասեռ" />
Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ: 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է [[Թիֆլիս|Թիֆլիսում]]: 100 տարի անց ծիսարանը բերվել է [[Սուրբ Էջմիածին եկեղեցի (Ձորադիր)|Սբ. Էջմիածին։]]
1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել` <blockquote>Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք</blockquote>
1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ: Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:
|