«Ֆրանսուա Ռաբլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Francois Rabelais - Portrait.jpg|thumb]]
'''Ֆրանսուա Ռաբլե''' ({{lang-fr|François Rabelais}}; 1494, [[Շինոն]] — 1553թ. [[ապրիլի 9]], [[Փարիզ]]), Վերածննդի դրաշրջանի [[ֆրանսիա]]ցի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկը, «[[Գարգանտյուան և Պանտագրյուելը]]» ({{lang-fr|La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel}}, hh 1-5, 1533-1564) վեպի հեղինակ: Վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը: Վեպը որոշ հպանցիկ անդրադարձներ է պարունակում Հայաստանի պատմության մասին` Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։ Այսպես, Ռաբլեն նշում է Հայոց Արտաշես արքայի անունը` գրելով այն ինչպես արտասանվում է հայերեն<ref>http://amsagir.am/?p=4303</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
 
== Արտաքին հղումներ ==
* [http://amsagir.am/?p=4303 Ֆրանսուա Ռաբլեի և նրա «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպի մասին]
 
{{անձ-անավարտ}}
Տող 6 ⟶ 13՝
[[Կատեգորիա:Ֆրանսիացի գրողներ]]
{{Link FA|ka}}
րանսուա Ռաբլեն կոմիկական ժանրի խոշորագույն ներկայացուցիչն է ֆրանսիական Վերածննդի և համաշխարհային գրականության մեջ:
 
Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն: 1525 թ-ին հեռացել է միաբանությունից: Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն: 1532 թ-ին հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը: 1537 թ-ին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում: Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում. եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը:
1532 թ-ին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, 1533 թ-ին՝ 2-րդ, 1534 թ-ին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թ-ին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, 1552 թ-ին՝ 4-րդ մասերը: 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է: Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար:
1564 թ-ին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը: Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը: Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը:
Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ,
 
«Ֆրանսուա Ռաբլե», շարժ (XVII դարի սկիզբ)
անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով:
Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ: Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական:
Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն: Ռաբլեն անդրադարձել է նաև Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն: