«Կարմեն (նովել)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 7.
 
== Սյուժե ==
Նովելը բաղկացած է չորս մասից։ Սակայն 1845 թվականի հոկտեմբերի 1-ին հրատարակվել են միայն առաջին երեքը, իսկ չորրորդն առաջին անգամ լույս է տեսել 1846 թվականի գրքային հրատարակության մեջ։ Մերիմեն նովելը պատմում է այնպես, իբր այն իսկապես պատահել է իրենիր հետ 1830 թվականին՝ Իսպանիա կատարած այցելության ժամանակ։
 
Կորդովայում Մերիմեն Անտոնիոյի ուղեկցությամբ շրջում է՝ տեսնելու Մունդայի ճակատամարտի վայրը։ Մի աղբյուրի մոտ նա հանդիպում է առույգ, միջահասակ, բայց հուժկու արտաքինով մի երիտասարդի, ով ներկայացավ որպես դոն Խոսե։ Անտոնիոն փորձում է զգուշացնել, որ հեռու մնա նրանից, որովհետև հանձին նրա ճանաչել էր հայտնի ավազակ Խոսե Նավառոյին։ Մերիմեն, սակայն, մնում է գիշերելու նույն պանդոկում՝ մտածելով, որ իր հետ հաց կերած մարդն իրեն չի վնասի։ Գիշերն Անտոնիոն գնում է ոստիկանություն կանչելու, բայց Մերիմեն զգուշացնում է դոն Խոսեին, և վերջինս փախչում է մինչ ոստիկանների գալը։