«Արևապաշտություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: պաշտանմունք → պաշտամունք oգտվելով ԱՎԲ
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (clean up, փոխարինվեց: պաշտանմունք → պաշտամունք oգտվելով ԱՎԲ)
 
 
== Եգիպտոս ==
Եգիպտոսում Արևապաշտական դիցարանի գերագույն աստվածը կոչվում է ՌԱ։ Միաստվածություն մտցնելու միջոցով քրմերի հզորությունը ջլատելու [[(4847) Ամենհոտեպ|Ամենհոտեպ]] չորրորդի (Էխնաթոնի, մ․թ․ա․ 15-րդ դարի վերջ, 15-րդ դարի սկիզբ) փորձը ձախողվել Է։ Մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում թեբոսական քրմերը գրավում են Եգիպտոսի գահը և հաստատում աստվածապետություն։ Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը, Ամենհոտեպ IV հանդես եկավ քրմապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված [[Ռա|Ամոն֊Ռաի]] տաճարի քրմապետերի դեմ։ Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին, անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։ Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար հաշտվում էր իրերի դասավորման առկա իրավիճակի հետ։ Հետագայում ի հակակշիռ Թեբեյի աստված Ամոնի նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող Աթոնի պաշտանմունքըպաշտամունքը, ով մարմնավորում էր արեգակի սկավառակը <ref>Զ․ ԿՈՍԻԴՈՎՍԿԻ «ԵՐԲ ԱՐԵՎԸ ԱՍՏՎԱԾ ԷՐ», Երևան՝ 1987</ref>։ Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ, Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեյում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեյի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։ Վերջապես կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի, իսկ մյուս կողմից հին աստվածների հարաբերություններում։ Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ աստվածություն, անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը՝ Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։ Այդ իսկ պատճառով փոփոխության ենթարկվեց Աթոնի պատկերը։ Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեի գլխով ու մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի(ուրեյ) շրջանում, դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։
 
== Հելենա Հռոմեական աշխարհ ==
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=27}}
 
[[Կատեգորիա:Արևի աստվածներ]]
[[Կատեգորիա:Համեմատական դիցաբանություն]]